Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանին երեկ կանչել են Արտաքին գործերի նախարարություն։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանին է փոխանցել Ռուսաստանի շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։ Բողոքի նոտա, որպես այդպիսին, չի եղել։

Հիշեցնենք, օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, նրան խիստ բողոքի նոտա հղել՝ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչության վերաբերյալ։ Արևմտամետ քաղաքական շրջանակներն էլ փորձում են պահանջներ ներկայացնել, որ հարկավոր է հանրային մուլտիպլեքսից հեռացնեն ռուսական պետական հեռուստաալիքները։ Եվ Մոսկվան թերևս որոշել է առայժմ միայն դեսպանի կանչով ու մեղմ ձևակերպումներով անել իր զգուշացումները։ Բայց բանն այն է, որ իրականում Արսենյանի հետ բավական կոշտ են խոսել, զգուշացրել, որ կարող է թե՛ անձամբ ինքը և թե՛ իր՝ Երևանում նստած ղեկավարությունը, ծանր խնդիրների բախվել, եթե շարունակեն նույն կերպ։

Ռուսաստանում հրաշալի հասկանում են, որ հակառուսական քարոզչությունը, Ռուսաստանի քաղաքացիների կալանավորումը, նրանց դեմ իրականացվող գործողություններն ամենևին էլ պատահական չեն, դրանք ուղղորդվում են Արևմուտքի կողմից, և Փաշինյանն էլ ամեն ինչ անելու է հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու նպատակով։ Ուստի, զարմանալի է, որ հրապարակային մակարդակում դեռևս բավարար կոշտություն չեն ցուցաբերում, մինչդեռ հենց դա կլիներ իրական արդյունքը։ Իսկ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են գլուխները կախ լսել բոլոր դիտողությունները, միայն թե այդ մասին հրապարակային հայտարարություններ չարվեն։

Ըստ ամենայնի, Ռուսաստանի ռազմավարությունն այս առումով փոքրիկ ձախողված է և իրական արդյունքներ ունենալու համար պետք է փոխեն իրենց մոտեցումները։

Նելլի Մանուչարյան