Քանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ
Նախօրեին երեկոյան ՊՆ-ն տարածեց մի անատամ հաղորդագրություն այն մասին, որ զորավարժադաշտում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ: Ահա այն. «Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
ՊՆ այսօրվա հաղորդագրությունը ևս որևէ լույս չսփռեց, թե ի՞նչ է տեղի ունեցել ու, հատկապես, թե քանի՞ զինծառայող է տուժել.
«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում այլ տեղեկություններ չներկայացրեց: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե քանի՞ վիրավորի մասին է խոսքը, նրանցից քանի՞սն են դեռ բժիշկների հսկողության տակ և, ի վերջո, ո՞րն է եղել պայթյունի պատճառը՝ մարդկային անփութություն, տեխնիկական խնդիր և այլն: Պատասխանը լակոնիկ էր. «Որևէ այլ տեղեկություն չեմ կարող հայտնել տրված հաղորդագրությունից զատ: Պատշաճ իրազեկում ենք իրականացրել, մանրամասներ չենք կարող հայտնել։ Հանգամանքների մասին առավել ևս չենք կարող հայտնել, որովհետև քննություն է ընթանում»։
MediaHub-ի տեղեկություններով՝ վիրավորները 8-ն են, նրանք «Մուրացան» հոսպիտալ են տեղափոխվել Սիսիանից:
Էմմա Մարտիրոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի