Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար։
 
1.     Աննախադեպ համախմբում եկեղեցու շուրջ. հարձակման չդադարող պրոցեսի արդյունքում և հատկապես հունիսի 27-ի Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհից հետո տեղի է ունեցել ժողովրդի և եկեղեցու մեր նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող համախմբում։

2.     Իրավական քայլեր.Սահմանադրության 6-րդ հոդվածըսահմանում է, որ Պետական և տեղականինքնակառավարման մարմիններն ուպաշտոնատար անձինք իրավասու ենկատարելու միայն այնպիսիգործողություններ, որոնց համարլիազորված են Սահմանադրությամբկամ օրենքներով: Եկեղեցու դեմ«արշավանքը» նրանցլիազորություններից դուրս է ևհակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմձևակերպումների, պարտադրանքի ևհրահանգների թեմայով անպայմանպետք է դիմել Սահմանադրականդատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդկետ՝սահմանադրական մարմիններիմիջև նրանց սահմանադրականլիազորությունների առնչությամբառաջացող վեճերը լուծելու հիմքով: Դակարող են անել ընդդիմադիրպատգամավորները։ Նա, որպեսվարչապետ, չունի լիազորություն՝ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազաններիպաշտոնանկություն պարտադրելու ևայլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդդեպքում նախ պետք է ինքըհրաժարական տա, ու որպես անհատպահանջի։

3.     Շատ կարևոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտության կողմերին. Իշխանության նեղ խումբ և մնացյալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Եկեղեցու։

4.     «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինյանը հրապարակային անհարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիվ պահանջը պաշտպանում է յուրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թե կարող ենք հաշվել ընդհուպ մինչև 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում։ Չկա նման բան։ Կան նաև հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների կրիտիկական ցածր վարկանիշը, և միաժամանակ՝ եկեղեցու հանդեպ վստահության չափազանց մեծ ցուցանիշներ։ Եկեղեցու և Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնավոր աշխարհասփյուռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքվեի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետև արդյունքը նախապես գիտի։ Ի վերջո, խոսքը գնում է աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խոսում ժողովրդի անունից, չկա նման բան և չի էլ կարող լինել։

5.     Վերջին շրջանում նկատվում է մեծացող մարդկային հոսքեր դեպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, և հատկապես՝ երիտասարդության։ Հոգևորականները պետք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, և նրանք ունենք կարևոր առաքելություն։

6.     Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին հարող տարածքները  կարող են վերածվել քաղաքացիների հավաքատեղիների. պարզապես զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենյակներում այլևս անելիք չկա։

7.     Սա երկար պրոցես է, և երբ մարդիկ զարմանում են, թե ինչու մշակված չեն Մայր Աթոռի պաշտպանության մեխանիզմները, ապա պարզապես հիշեք, որ Մայր Աթոռն անկախության տարիներին երբեք պաշտպանության կարիք չի ունեցել սեփական իշխանություններից։ Ստիպված ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկե, նախապես սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ