Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը բավական ակտիվ կուլիսային փուլում է, ու ընդ որում, հասկանալի է, որ Հայաստանի համար բացարձակ ոչ ձեռնտու պայմաններով։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի»։ «Բայց խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել իր պահանջները, այլև գնալով ավելի ու ավելի կոշտացնում է դրանք, օգտվելով այն առիթից, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվող վարչախումբը հանուն սեփական իշխանության վերարտադրման պատրաստ է ամեն ինչի։

Կարգավորման գործընթացն էլ Արևմուտքը ցանկանում է ամբողջությամբ վերցնել իր ձեռքը՝ դուրս մղելով Ռուսաստանին։ Ու այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, նշելով, որ Ռուսաստանին փորձում են դուրս թողնել կարգավորման գործընթացից։ Ուշագրավը թերևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ երեկ արած հայտարարությունն էր։ Սպիտակ տանը, կառավարության նիստից հետո Ռուբիոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Խոսելով մի քանի այլ դադարեցված հակամարտությունների վերաբերյալ, Ռուբիոն հայ-ադրբեջանական հակամարտությունն ընդգրկել է կարգավորման ենթակա ցանկում։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ևՊակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ։ Միացյալ Նահանգներն աշխարհի միակ երկիրն է, որ կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր»,- ասել է Ռուբիոն։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ «Թրամփի վարչակազմն այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիներն այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից: Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների»,- նշել է փորձագետը։

Մանե Աբգարյան