Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազատագրելու է Վեհարանն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդից և որոշ այլ հոգևորականներից։ Ըստ Փաշինյանի, Կաթողիկոսը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ Սրբազանը, որոնց բոլորին Փաշինյանն անվանում է իրենց աշխարհիկ անուններով՝ Կտրիճ, Գևորգ, Վազգեն, ու որոշ այլ հոգևորականներ կապ չունեն Հիսուս Քրիստոսի ու նրա վարդապետության հետ։ «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ու մինչ հասարակությունը փորձում է գուշակել, աղանդավո՞ր են արդյոք Փաշինյանն ու նրա թիմակիցները, գործող իշխանությունները քննչական խմբեր են ստեղծում Վեհարանը գրոհելու և քննչական գործողություններ կատարելու համար։ Ըստ մամուլի արդեն այսօր առավոտվանից պետք է մոբիլիզացվի Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը՝ 100-ից ավելի քննիչներ։ Թեպետ Քննչական կոմիտեի խոսնակը հերքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսալու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները, փաստն այն է, որ Փաշինյանն այլևս ոչնչի առջև կանգ չի առնելու, ընդհուպ Հայ առաքելական եկեղեցու կողմից բանադրվելու և նզովվելու սպառնալիքը ոչ գործող իշխանությունների, ոչ էլ նրանց կամակատարը դարձած իրավապահների համար արժեք չեն ներկայացնում, այդ մարդիկ հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Եվ այժմ հերթը ժողովրդինն է ազատվելու Հայ առաքելական եկեղեցու թիվ մեկ թշնամին դարձած Նիկոլ Փաշինյանից։

Նարինե Ղարիբյան