Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում
Տակավին օրեր առաջ կարծիք էինք հայտնել, որ հայաստանյան արևմտամետները շարունակելու են ռուսական ալիքները փակելու կոչերով իրենց ակցիաները, պահանջելով Հայաստանի իշխանություններից հանրային մուլտիպլեքսից հեռացնել ռուսաստանյան ալիքները։ Մինչ Ադրբեջանը արշավ է սկսել ռուսական լրատվամիջոցների դեմ Ադրբեջանի տարածքում, Հայաստանի գործող իշխանություններն էլ փորձում են օգտվել առիթից և իրենք էլ նույնն իրականացնել Հայաստանում, իսկ դրա համար պարարտ հող է ստեղծվել։
Օրերս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բարձրացրել է ռուսական ալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը, մեղադրելով, որ դրանց եթերում Հայաստանի պետական ինստիտուտների ու քաղաքացիներին հասցեագրված են վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ, փաստերի փոխարեն հուզական ու ագրեսիվ բնորոշումներ։ Հանձնաժողովի տված պասը վերցրել էր Հանուն Հանրապետություն կուսակցությունը և նրա նախագահ Արման Բաբաջանյանը։ Երեկ նրանք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։ Ընդ որում, պահանջների մեջ ոչ միայն ռուսական 2 հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելն է, այլ նաև Հայաստանում գործող «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության կասեցումը։
Գործող իշխանությունները չեն կարող իրենք բացահայտ առաջ մղել այս պահանջները, և դա փորձում են անել իրենց կցված արևմտամետ գործիչների ու քաղաքական ուժերի միջոցով։ Հաշվի առնելով այդ բողոքի ակցիաների բավականին լավ կազմակերպվածությունը, ռեսուրսներն արագ կազմակերպելու ընդունակությունը, ակնհայտ է, որ «Հանուն հանրապետության» կուսակցության գործողությունները համաձայնեցվում, ավելի ճիշտ՝ թելադրվում են հենց գործող իշխանությունների կողմից։ Այդկերպ Փաշինյանը մի կողմից ռուսական կողմի մոտ փորձում է չքմեղանալ, թե ինքը կապ չունի, մյուս կողմից էլ աջակցություն են հայտնում հակառուսական գործողություններին։ Բնական է, Կրեմլում սա հրաշալի հասկանում են և հենց դրա հետ էր կապված օրերս Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելն ու բողոքի հայտարարություն անելը։
Ելենա Պետրոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...