Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Քաղաքականություն

Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները

Մինչ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչների տներում։ Սպասելի էր, որ Ադրբեջանի հետ հարցերի կարգավորումից առաջ իշխանությունը պետք է վերացնի դիմադրության բոլոր օջախները։ Եվ թերևս դրանով է պայմանավորված դաշնակցական գործիչների դեմ իրականացվող բռնաճնշումները։

Դիմակավորված ԱԱԾ-ականներն այսօր տակնուվրա են արել պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը, ձերբակալել նրա որդուն։ Ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել Դաշնակցության այլ ներկայացուցիչներ ևս։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում են խուզարկությունները, Քննչական կոմիտեն դեռևս չի հայտնել։

Այդուհանդերձ, իրավապահները ինչ-որ գործ, բնականաբար, կկարեն կամ կկպցնեն «ահաբեկչության» գործին, այդ կերպ փորձելով կանխել հնարավոր բողոքը։

Իսկ մինչ այդ Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Էմիրաթներում հանդիպման մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ Լոնդոնում գործող Middle East Eye կայքի հրապարակումից հետո: Նույն օրերին «Կարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել է նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը։ Նախօրեին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Փաստացի, Արևմուտքն այս կերպ դուրս է մղում Ռուսաստանին կարգավորման գործընթացից, իսկ Հայաստանում էլ Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով կանխել ընդդիմադիր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի հետ խայտառակ պայմաններով նոր կապիտուլյացիա ստորագրելու համար։

Մերի Անտոնյան