Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մազմանյան փողոցից «նստային շրջանի ծակած-կտրած արյունահոսող վերք ձախից» ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Ք․-ն է, ով հուլիսի 4-ի ժամը 20։30-ի սահմաններում Մազմանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտոկայանատեղիում վիճաբանել է Երևանի բնակիչներ 36-ամյա Գուրգեն Դ․-ի և 32-ամյա Հայկ Ա․-ի հետ, որի ժամանակ էլ ստացել է մարմնական վնասվածք։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ինչպես նաև Գուրգեն Դ․-ին և Հայկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։