«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ)
Այսօր փաստաբան Զարուհի Փոստանջյանը տեսանյութ էր հրապարակել դատարանից, որտեղ 3 երեխաների մոր նկատմամբ դատավորը 3 ամսվա կալանքի որոշում կայացրեց:
Տեսանյութում կինն արտասվում է ու ասում, որ իր երեխաներն առանց իրեն չեն կարողանա ապրել։
Կինը՝ Լիանա Ժուլիվերի Հարությունյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:
Օժանդակել է Հնդկաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիայի կազմակերպմանը:
Դատավորը կալանքի որոշումը կայացրել է այն բանի համար, որ կինը դատական նիստերից մեկին չի մասնակցել:
Tert.am-ը դիմել է ՄԻՊ գրասենյակ՝ հասկանալու համար ՄԻՊ-ն այստեղ ինչ անելիք ունի:
«Տեսանյութն ուսումնասիրել ենք: Տեսանյութից պարզ է դառնում, որ դատարանի որոշմամբ քաղաքացու նկատմամբ կիրառվել է կալանք: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Այնուամենայնիվ, քաղաքացու իրավունքների, այդ թվում՝ երեխայի խնամքի հետ կապված, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում»,- ասացին ՄԻՊ գրասենյակից:
Դեպքի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով տեղեկացրել է, որ գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:
Էլինար Վարդանյանը մասնավորապես գրել է.
«Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:
Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինն ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կաչող թողնել:
Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:
Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:
Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...