Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել

«Եթե դու դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել»․ Էվա Խաչատրյանը՝ իր համարձակ կերպարների ու ներկայիս զբաղվածության մասին

Դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայումս հեռուստատեսային որևէ նախագծում չի նկարահանվում, սակայն դեռ եթերում է նրա մասնակցությամբ «Ժիրայր Գլենց» բազմասերիանոց հեռուստաֆիլմը։ Էվան ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր առայժմ չունի․առաջիկայում նա գերզբաղված կլինի թատրոնում։

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է վերջինիս զբաղվածության, դերասանի մասնագիտության հանդեպ իր վերաբերմունքի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին։  

«Ներկայումս շատ բուռն կերպով պատրաստվում եմ իմ սիրելի Կամերային թատրոնի հետ հյուրախաղերի։ Մասնակցելու ենք Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնին և այնտեղ ներկայանալու ենք մեր խաղացանկից «Ռոմեո և Ջուլիետ» գործով։ Սա համաշխարհային մակարդակով իսկապես մեծ միջոցառում է, և այնտեղի հաղթանակը կլինի հաղթանակ նաև հայ ազգի համար»,- նշեց Էվան՝ հավելելով, որ հյուրախաղերից վերադառնալուց հետո հանդիսատեսն իրեն կտեսնի նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում՝ կոմերցիոն ներկայացման շրջանակներում։

 

Ինչ վերաբերում է հեռուստատեսային ներկայիս զբաղվածությանը, ապա, դերասանուհու խոսքով, այս ընթացքում նկարահանման առաջարկ եղել է, սակայն ինքն առաջարկը մերժել է։ Ըստ Էվայի, երբ դերի հետ կապված առաջարկ է լինում, ընդունել-չընդունելու իր որոշման վրա ազդում է ամեն ինչ՝ սկսած նախագծի տևողությունից, մինչև հոնորար ու կերպարի բնավորություն։ Ներկայումս թատրոնին էլ ավելի շատ ժամանակ տրամադրելով հանդերձ, Էվան, որպես դերասանուհի, իր կարիերայի համար կարևորում է նաև հեռուստատեսությունն ու էկրանը։

«Հեռուստատեսությունն ինձ տվել է ճանաչում, փորձ, դերեր մարմնավորելու հնարավորություն, որոնցից շատերը տպավորվել են և ինձ համար այցեքարտ են դարձել։ Ես սեր ու համակրանք զգացել եմ երկու հարթակներից էլ հավասարապես՝ թե՛ թատրոնի բեմից և թե՛ էկրանից»,- ասաց դերասանուհին։

Հեռուստատեսության տված ճանաչումն ադրադառնում է հայտնիների սոցիալական էջերի վրա, որտեղ նրանց դերերը կամ ուղղակի հրապարակումները քննարկվում են ու մեկնաբանվում։ Էվայի խոսքով, ինքը դրական է վերաբերվում ցանկացած մեկնաբանության, որը հիմնավորված է․ «Ես էլ կարող եմ մտնել որևէ մեկի էջ, մի վատ բան գրեմ ու դուրս գամ։ Բայց ինչո՞ւ դա անեմ։ Ուղղակի արված բացասական մեկնաբանությունները զուտ բացասական էներգիայի աղբյուր են՝ ոչ ավել։ Ես խորապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք բացասական մեկնաբանություններ են գրում, որովհետև դրանով նրանք առաջին հերթին աղտոտում են իրենց ներսը։ Դա ինձ չի վնասի այնքան, որքան իրենց։ Սակայն դրական եմ վերաբերվում բոլոր այն մեկնաբանություններին, եթե անգամ դրանք բացասական են, որոնք հիմնավորված ու գրագետ են»։

Մեկնաբանությունների տեղիք են նալիս նաև Էվայի համարձակ դերերը։ Սակայն դերասանուհին վստահ է, որ համարձակությամբ առանձնացող կերպարներն ու բաց տեսարանները երբեք չպետք է վախեցնեն դերասաններին։

«Իմ դեպքում սա մասնագիտություն չէ՝ սա իմ կյանքն է։ Մյուս բոլոր դերասանները, որոնք այս կերպ են վերաբերվում իրենց գործին, իրենց համար ևս երբեք չեն լինում սահմաններ։ Մեր մասնագիտության մեջ մտածել՝ ոտքս մինչև ծունկը բաց կլինի, թե ծնկիցս վերև՝ դա ինձ համար ուղղակի հիմարություն է։ Մենք՝ դերասաններս, յուրաքանչյուր ապրում պարտավոր ենք ներկայացնել իրականությանը համապատասխան՝ այնպիսին, ինչպիսին իրական կյանքում լինում է»,- ասաց Էվան

Շարունակելով բաց տեսարանների թեման՝ դերասանուհին ասաց․ «Նայելով եվրոպական ֆիլմարտադրությանը, երբ տեսնում ենք բաց տեսարան, որն էլ օրինակ՝ սեքսն է, չենք վախենում, ամաչում, որովհետև այդ պահին ապրում ենք այն սիրով, որով ապրում են այդ դերասանները։ Նույն բանն էլ պետք է լինի մեր իրականության մեջ, անկախ նրանից, թե մենք ինչ ազգի ներկայացուցիչ ենք։ Մենք դերասաններ ենք, որոնք միշտ կատարում են իրենց գործը։ Եվ եթե որևէ դերասան սկսի մտածել, թե ոմն մեկի կարծիքով շրջազգեստը կարճ էր, ապա այդ դերասանը պետք է դադարի ստեղծագործել։ Մենք իրավունք չունենք իջնելու այդ հարթակ, որտեղ, որ քննարկվում են նմանատիպ պարզամիտ բաներ։ Ես շատ հաճախ զարմանում եմ որոշ դերասանների վրա, որոնք բարձրաձայնում են, իբրև հայկական իրականության մեջ իրենց չեն կարող թույլ տալ բաց տեսարաններ։ Եթե դու դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել»։

 

Ամբողջական նյութը՝  այստեղ