Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ Քահանայից ժողով է կայացել, որի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել «հայրենի երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով»: «Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումն անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև», - հայտարարել են Քահանայից հավաքի մասնակիցները:
Մեր տեղեկություններով, ժողովի ընթացքում բոլոր քահանաներն իրենց աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և որևէ մեկը նույնիսկ կես խոսքով չի փորձել արդարացնել իշխանությունների վարքը։
Արշավ սկսելով եկեղեցու վերնախավի և կաթողիկոսի դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս է ունեցել, որ եկեղեցու ներսում էլ որոշակի աջակցություն կարող է ստանալ, քահանաների և եպիսկոպոսների մի մասին օգտագործել իր կեղտոտ նպատակների համար։ Եկեղեցում էլ, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում հակասություններ և խնդիրներ կարող են լինել, բայց այս դեպքում Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը լրջորեն անհանգստացրել է գործող իշխանություններին։ Նույնիսկ ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին չխնայեցին, հեռացրեցին պաշտոնից, քանի որ նա մասնակցել էր հօգուտ Սամվել Կարապետյանի բողոքի ակցիային։ Իսկ Ժամկոչյանին համարում էին իշխանության աջակից։ Թերևս, եկեղեցականները հասկացել են, որ առանձին-առանձին Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր ստոր մտահղացումները, և որոշել են միասնական հանդես գալ ապիկար ու դավաճան իշխանության դեմ։ Հենց դա է խուճապ առաջացնում ՔՊ շարքերում։
Դիանա Բարխուդարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ