Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վոնսանում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ղեկավար Կիմ Չեն Ընին Կուրսկի շրջանի ազատագրմանը Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցության համար: Այս մասին ըստ RBC-ի հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ապրիլին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը հաստատեց, որ հյուսիսկորեացի զինվորներ են մասնակցել Կուրսկի շրջանում ընթացող մարտական գործողություններին: Այս մասին նախկինում հաղորդել էին արևմտյան և ուկրաինական աղբյուրները։ Փհենյանը զինվորներ է ուղարկել Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն։
ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այն ստորագրել են անցյալ տարի, և այն ուժի մեջ է մտել դեկտեմբերին։ Հոդված 4-ի համաձայն՝ «եթե կողմերից մեկը հայտնվում է պատերազմական վիճակում մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով, մյուս կողմը պարտավոր է անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել նրան՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին և ԿԺԴՀ-ի ու Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան»։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից