Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Հասարակություն

Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 11-14-ը:
 
Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
 
Մասնավորապես՝
  • 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 15 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 6 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
  • 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանային գողության և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու:
Բացահայտվել է նաև բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սպանության փորձի, ավտոմեքենայի գողության, անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելու, փաստաթղթերի հափշտակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու, հուշարձաններ ոչնչացնելու, ինքնիրավչության ու ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • մարմնական վնասվածք պատճառելու` 2 դեպք,
  • անձնական ունեցվածքի ու բնակարանային գողության ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրություն
 
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։