Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասը շարունակում է մնալ բարդ և բազմաշերտ տնտեսական մանևրների տարածաշրջան, որը ձևավորվել է ինչպես երկարատև դինամիկայով, այնպես էլ արագ զարգացող աշխարհաքաղաքական տեղաշարժերով։ Ենթակառուցվածքների, էներգիայի, պատժամիջոցների, առևտրային միջանցքների և ռազմավարական դաշինքների փոխազդեցությունը շարունակում է որոշել այս պատմականորեն անկայուն տարածաշրջանի տնտեսական զարկերակը, որտեղ տնտեսական նախաձեռնությունները երբեք պարզապես առևտրային չեն, այլև սերտորեն միահյուսված են անվտանգության հաշվարկների, տարածաշրջանային մրցակցության և գլոբալ վերադասավորումների հետ։

Հայաստանում վերջին տնտեսական դիսկուրսը կենտրոնացած է առևտրի վերակողմնորոշման և Ռուսաստանի ազդեցության նվազեցման դիսկուրսի շուրջ։ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ընդգծել այն իրողությունը, որ Հայաստանում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու որոշում է ընդունվել։

Վերջին շրջանում, հատկապես Անկարայում Փաշինյան-Էրդողան և Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ավելի են ակտիվացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված քննարկումները։ Եվ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում կբացվի նաև հայ-թուրքական սահմանը, իսկ տնտեսական փոխգործակցությունը հնարավորություն կտա թուլացնել կախվածությունը Ռուսաստանից։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի ազդեցության տիրույթի շրջանակներում է դիտարկվում միայն Վրաստանը, որը շարունակում է խորացնել համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ այդ թվում նաև տնտեսական ոլորտում, և օգուտներ ստանալ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրախորհրդարանը հուլիսի 9-ին կտրուկ որոշում ընդունեց՝ Վրաստանին միջազգային միջբանկային փոխանցումային SWIFT համակարգից կտրելու վերաբերյալ։

Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի՝ տարածաշրջանային դիրքերի թուլացման համատեքստում է վերլուծվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած լարվածությունը։ Տարբեր վերլուծություններում նշվում է, թե վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանը աստիճանաբար ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում Ռուսաստանի հետ էներգետիկ մրցակցության համատեքստում։

Ադրբեջանը ԵՄ-ին առաջարկում է իրեն դիտարկել որպես ռուսական գազի մատակարարման փոխարինող, ինչի արդյունքում էլ Իտալիան դարձել է Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն գնորդներից մեկը։ Սրանով պայմանավորված՝ ԵՄ-ի հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ ավելի է մեծանում։ Վերջին օրերին ԵՄ պաշտոնյաների հետ ակտիվացել են քննարկումները գազի ծավալների ընդլայնման վերաբերյալ՝ Ռուսաստանը բացառող էներգետիկ նախաձեռնությունների պայմաններում: Նույնիսկ տեղեկություններ կան Ադրբեջանից Գերմանիա գազ մատակարարելու վերաբերյալ։

Բաքուն նաև նոր քայլեր է ձեռնարկում Կենտրոնական Ասիայի երկրների՝ մասնավորապես Ղազախստանի և Ուզբեկստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ՝ օգտագործելով Կասպից ծովը որպես առևտրի հիմնական վեկտոր: Էներգետիկ ռեսուրսները թույլ են տվել, որ Բաքուն ամուր դիրք գրավի Հարավային Կովկասում։ Վրաստանում ադրբեջանական գազը կազմում է երկրի գազի ներմուծման մոտ 80 %-ը։ Սա լրացվում է ադրբեջանական ընկերությունների կողմից 2025 թվականի ապրիլի դրությամբ կատարված 3,6 միլիարդ դոլարի ուղղակի ներդրումներով։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում խոսվում է նաև Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որն, ըստ արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, վերահսկողության նպատակով պատվիրակվելու է արևմտյան պահնորդական ընկերության։

Այս ճանապարհի նշանակությունը, որը թուրք-ադրբեջանական կողմն անվանում է «Զանգեզուրի միջանցք», դիտարկվում է նաև ավելի խոշոր նախագծի՝ «Միջին միջանցքի» շրջանակներում, որը Միջին Ասիայի երկրների տարածքով պետք է ապահովի կապն ու ապրանքափոխադրումները Չինաստանի և Եվրոպայի միջև։ Թուրքական կողմը մեծապես շահագրգռված է, որ «Միջին միջանցքի» նախագծի դերակատարության մեծացմամբ, քանի որ այն անցնում է Թուրքիայի ու թյուրքախոս երկրների տարածքով և հնարավորություն է տալու մեծացնել Թուրքիայի և այդ երկրների փոխգործակցությունը։

Արևմուտքը ևս շահագրգռություն է ցուցաբերում «Միջին միջանցքի» համատեքստում, քանի որ այս ցամաքային ճանապարհը շրջանցում է ինչպես Ռուսաստանի տարածքը, այնպես էլ Իրանի։ Իրանը շարունակում է կոշտ դիրքորոշում որդեգրել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի հետ կապված, ինչը Թեհրանը դիտարկում է սպառնալիք իր շահերին, քանի որ կարող է դրանով փակվել Հայաստանի հետ Իրանի հաղորդակցության ուղին։

Թեհրանի անհանգստությունն ավելի է մեծանում հատկապես Իսրայել-Իրան ռազմական բախումներից հետո, ինչի արդյունքում Իրանը մեծ տնտեսական վնասներ է կրել՝ հաշվի առնելով, որ որոշ կենսական նավթագազային օբյեկտներ, այդ թվում՝ Հարավային Փարսի խոշոր գազային հանքավայրը, անմիջականորեն հարվածի տակ են հայտնվել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում