Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այցերը Բրյուսել, ապա և Փարիզ բոլորովին այն մասին չէին, ինչ ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։ Հիշեցնենք, Փաշինյանը երեկ մեկնել էր Բրյուսել, հանդիպել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Կողմերը դրանից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, Եվրամիությունը խոստացել էր իր ներդրումները հասցնել մինչև 2․5 միլիարդ եվրոյի։ Մի շարք հայտարարություններ ևս արել էին՝ այդ թվում, աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական քաղաքականությանը։

Իսկ Բրյուսելից Փաշինյանը մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, մաղթել բարօրություն և բարգավաճում։ Քննարկել են նաև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան։ Սա ի դեպ, թվով 6-րդ հրավերն է, որ Փաշինյանն անում է Ֆրանսիայի նախագահին, բայց Մակրոնն ընդամենը մեկ անգամ, 2018 թվականին է պետական այցով ժամանել Հայաստան։

Փաշինյանի հապշտապ այցը Բրյուսել և Փարիզ ընդամենը մեկ նպատակ ուներ՝ հավաստիացնել եվրոպական գործընկերներին, որ Աբու Դաբիում բանակցությունների արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ավելացումն ուղղված չէ եվրոպական երկրներին։ Բանն այն է, որ նախագահ Թրամփի քաղաքականությունից Եվրամիությունը բավական տուժում է և այժմ փորձում են սեփական խաղն առաջ տանել առանց ԱՄՆ-ի, ուստի և փորձում են հենց Փաշինյանից հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ նախապատվություն են տալիս ամերիկյան, այլ ոչ եվրոպական առաջարկներին։

Մեր տեղեկություններով, Փաշինյանը, երդում տալով, հավաստիացրել է, թե Եվրամիության և եվրոպական առանձին երկրների շահերի դեմ որևէ գործողություն չի անում, այլ փորձում է համադրել դրանք՝ անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ, Փաշինյանը նաև Մակրոնին խնդրել է գալ Հայաստան, և խոսքը միայն եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա հանդիպման մասին չէ։ Ըստ էության, Փաշինյանին հարկավոր է մինչև խորհրդարանական ընտրությունները Երևանում ընդունել Մակրոնին՝ սեփական վարկանիշը փոքր-ինչ բարձրացնելու համար։ Պաշտոնական Երևանը նաև ցանկանում է ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել Փարիզի հետ, այդ կերպ գրեթե ամբողջությամբ դուրս գալով Ռուսաստանի ազդեցության գոտուց և Հայաստանի ինքնիշխանությունը զիջել Ֆրանսիային։ Մակրոնին այս զարգացումները չափազանց ուրախացնում են, իսկ թե ինչ հետևանքներ դա կունենա, ոչ Փաշինյանին, ոչ էլ, առավել ևս, Ֆրանսիայի իշխանություններին չի հետաքրքրում։

Արմինե  Մաղաքյան