Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից

Գորիսում տեղի ունեցած «ՔՊ» քաղաքական հավաքից հետո Փաշինյանը կոնկրետ որոշում է կայացրել ազատվել իր մի քանի կուսակիցներից, նրանց հեռացնել պետական պաշտոններից, փոխարենը դնել այնպիսի մարդկանց, որոնք ավելի լավ են կարողանում վերահսկողություն իրականացնել իրենց գերատեսչություններում և կառույցներում։ Առաջին «ծիծեռնակը» Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էր։ Մամուլը երեկ հայտնեց, որ Սիմիդյանը հրաժարական է ներկայացնելու, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինելու է նախկին փոխվարչապետ, ներկայումս Փաշինյանի խորհրդական աշխատող Համբարձում Մաթևոսյանը։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում Սիմիդյանի պաշտոնավարման վերաբերյալ դժգոհություններ ՔՊ-ում միշտ էլ եղել են։ Ընդհուպ տարբեր խոսակցություններ են շրջանառվում նախարարի ոչ ադեկվատ պահվածքի վերաբերյալ։ Բայց Սիմիդյանին փրկում էր այն հանգամանքը, որ ընտանյոք հանդերձ չափազանց մոտ են Նիկոլ Փաշինյանի հետ։

Նույնիսկ ընդհատակում գտնված ժամանակ Փաշինյանը ամիսներ շարունակ բնակվել է հենց Սիմիդյանի առանձնատանը։ Իշխանափոխությունից հետո Սիմիդյանը շատ արագ կարիերա արեց, նախ դարձավ պետական ամառանոցների տնօրենը, ապա խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարներ։ Իսկ 2021 թ․ից հետո նշանակվեց շրջակա միջավայրի նախարար։ Թե ինչ արդյունքներ է ցույց տվել Շրջակա միջավայրի նախարարությունը նրա պաշտոնավարման օրոք, պատմելու կարիք չկա, յուրաքանչյուրն էլ տեսնում է և հասկանում է։

Ընդ որում, Սիմիդյանը միակը չէ, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին։ Փաշինյանը մի քանիսին էլ աչքի տակ է առել և ցանկանում է ազատվել նրանց ներկայությունից, նախընտրում բերել այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան իրենց բռի մեջ պահել իրենց հաստատությունները և խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ ինչ-որ չափով օգտակար լինել։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնյաներին ոչ թե ոչ միայն հեռացնելու են, այլ նաև քրեական գործեր են հարուցելու կատարած ապօրինությունների համար։ Փաշինյանը նաև ցանկանում է հանրությանը ցույց տալ, որ պատժում է իր թիմում ծվարած կոռուպցիոներներին։

Մարիամ Թորոսյան