Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է վաղուց շրջանառվող այն տեղեկությունները, որ Հայաստանի իշխանություններն ավելի շատ հակված են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանը հայտարարել է, թե ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերություններից, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ուզում են Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Նշել է, թե ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց ինքը չէր ուզենա, որ ստիպված լինեին դրանք դադարեցնելու որոշում կայացնել։ «Որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն»,- ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, մինչ փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, Փաշինյանը հաստատել է տեղեկությունները, որ Հայաստանը մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Այն, որ նման զարգացումը գրեթե անհնար է, երբ փորձում ես լքել ՀԱՊԿ-ն, որտեղ առաջին ջութակը Ռուսաստանն է, միաժամանակ անդամագրվելով մի կազմակերպության, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրկին մեծ է, պարզ է, և ոչ միայն փորձագետներին, այլ նաև ցանկացած ողջամիտ մարդու, և հենց դա է պատճառը, որ Ռուսաստանից հնչող մեկնաբանությունները ավելի շուտ ծաղրական են։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Երևանում կարծում են, որ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, այդ թվում հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Ըստ Պեսկովի՝ ՀԱՊԿ-ը լքելը Հայաստանի ինքնիշխան հարցն է։ «Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով, այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- ասել է Պեսկովը։ Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական բառախաղի միջոցով Հայաստանի գործող իշխանություններին ծաղրելու փաստ։ Նույնիսկ գործընկերներն արձանագրում են փաշինյանական իշխանության, քաղաքականության անտրամաբանական և անիմաստ բնույթը։

Մերի Աբգարյան