Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին
Հուլիսի 9-ին Երևանը հյուրընկալել էր Harmony Meetup VII ամենամյա միջոցառումը, որը մեկ հարկի տակ է համախմբում Web3 ոլորտի առաջատարներին։ Միջոցառմանը Fastex-ը ոլորտի փորձառու մասնագետների հետ բացահայտել է առկա մարտահրավերները և փոխանակվել նորարարական գաղափարներով և Web3-ի հեռանկարներով։
Harmony Meetup VII-ի ընթացքում ամփոփվել են Fastex-ի նախորդ վեց ամիսների ձեռքբերումները՝ նոր պրոդուկտների թողարկում, էկոհամակարգի աճ և շուկայի ընդլայնում։ Fastex-ի հաջորդ կարևոր ձեռքբերումը FTN հուշադրամի (FTN Note) թողարկումն է, ինչպես նաև Fastex դեբետային քարտի թարմացումը և նոր պրեմիում տեսակի Fastex մետաղական քարտը:
Harmony VII-ին բոլոր այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ էկոհամակարգի զարգացման ծրագրին, շփվել թիմի անդամների հետ։ Միջոցառումը լուսաբանվել է միջազգային առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ Harmony VII-ին այս տարի ներկա են գտվել News.Bitcoin.com մեդիայի լրագրող Դեյվիդ Սենսիլը և Cointelegraph-ի լրագրող Ջովանի Պինին։
News.Bitcoin.com-ի հետ զրույցում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է բրազիլական շուկա մուտք գործելու Fastex-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում առկա մրցակցության համատեքստում Բրազիլիան՝ որպես տարածաշրջան, հնարավորություն կտա ներգրավել նոր օգտատերերի։
Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։
Harmony Meetup VII-ը ևս մեկ անգամ նշանավորվել է ամուր համագործակցությունների և գործընկերային կապերի ձեռքբերմամբ՝ ձևավորելով Web3 համայնք և սահմանելով խաղի նոր կանոններ։
Fastex-ի մասինՀիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, YoWallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի