Ծնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալական ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկը՝ Dolce & Gabbana-ն, Հռոմի սրտում՝ պատմական և խորհրդանշական վայրում՝ Կաստել Սանտ Անջելո ամրոցի բակում, կազմակերպել է տղամարդկանց հավաքածուի Alta Sartoria ցուցադրությունը, որն իսկական տոն է դարձել ոչ միայն նորաձևության, այլ նաև պատմության և մշակույթի սիրահարների համար։
Ինչպես նշում է Zartonk Media-ն, նշանակալին իրադարձությանը որպես մոդել մասնակցել է Աշոտ Գրիգորյանը՝ ծնունդով Վանաձորից: Նա ներկայացել է սև թավշյա կոստյումով՝ ճոխ ոսկեգույն աստեղնագործությամբ և մեդալիոն-խաչով։ Հագուստը ներշնչված էր բարոկկո արվեստից և եկեղեցական հանդերձանքներից՝ թեմաներ, որոնք այս տարվա հավաքածուում կենտրոնական տեղ էին զբաղեցնում՝ ընդգծելով կրոնական խորհրդանիշներն ու իտալական մշակութային ակնարկները։
Հայտնի է, որ Գրիգորյանը ծնվել է Վանաձորում, սակայն մեծացել է Ֆրանսիայում։ Նա զբաղվել է բռնցքամարտով։ Ներկայումս երիտասարդը համագործակցում է մի քանի մոդելային գործակալությունների հետ, այդ թվում՝ Williams Agency, Wilhelmina, Boom Model Agency և Wayf Hamburg, ինչպես նաև հանդիսանում է իտալական I'M BRAIN նորաձևության ապրանքանիշի դեմքը։
Նրա մասնակցությունն Dolce & Gabbana-ի Alta Sartoria ցուցադրությանը նոր հաջողություն է կարիերայում և կարևոր քայլ համաշխարհային նորաձևության աշխարհում հայերի ներկայության ամրապնդման համար։






Посмотреть эту публикацию в Instagram




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ