Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Հասարակություն

Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով

Այսօր՝ հուլիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Infinity  մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե  էլեկտրասյանը։

Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝  վարչության պետի տեղակալ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։