Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին և պատմել «Արաքս» միջանցքի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, որտեղ  «գլոբալ մեդիաֆորում» էր անցկացվում, իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին։

«Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները շարունակվում են շատ լավ մակարդակով, Իրանի հետ մեր հարաբերությունները հիանալի են, և այդ հարաբերությունները կշարունակվեն։ Վերջերս մենք Խանքենդի քաղաքում (Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Ստեփանակերտ — խմբ․) ընդունել ենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ինչը դրական իրադարձություն էր»,- հայտարարել է Ալիևը։

Ինչ վերաբերում է Արաքս գետի վրայով «Արաքս» միջանցքի կառուցման գործընթացին, Ադրբեջանի նախագահն ասել է.

«Այս միջանցքի կառուցման գործընթացը լավ է ընթանում, և մեր կողմից այս նախագիծը գրեթե ավարտված է, և մենք սպասում ենք, թե երբ իրանական ընկերությունը կավարտի Իրանի հետ կապված հատվածը։ Մենք ավարտել ենք այս միջանցքի կարևոր հատվածը Աղբանդ-Քալալա-Ջուլֆայում, կարծում եմ՝ այս նախագիծը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա վերջ»։

Ըստ Ալիևի, «Իրանի տարածքից մինչև Ջուլֆա երթուղին կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի որպես երկաթուղային երթուղի»։