14-ամյա պատանի է դանակահարվել
Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով:
Լոռու մարզի քրեական և Թումանյանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով:
Ժամը 23.40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ