Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»
Հասարակություն

Ձնոցի և փրփուր փարթի․ ինչպե՞ս է Երևանում նշվելու Վարդավառը

Հուլիսի  27-ին նշվելու է քրիստոնեական տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը։ Տոնական օրվա ընթացքում  ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում. MediaHub-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։

Ի պատասխան մեր հարցի՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պատասխանեց՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ն «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում Վարդավառի տոնի կապակցությամբ կազմակերպվելու է ամենամյա դարձած «Ձնոցի» մեծ և գունեղ միջոցառումը։ 

«Ավանդական ջրոցիից բացի սպասվելու է ձնոցի և ձնագնդի, փրփուր փարթի, ակվագրիմ և DJ-ի նվագակցություն»,- նշեց Կոստանյանը։

Բացի դրանից, յուրաքանչյուր վարչական շրջան առանձին կազմակերպելու են տոնական միջոցառումներ, որոնց մասին ավելի ուշ հաղորդագրություն կտարածվի։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Նարե Գնունի