Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները

Օրերս «Փարավոն» համալիրում  կայացել է Harmony Meetup 7  տեխնոլոգիական համաժողովը։ Ամենամյա համաժողովն այս տարի հյուրընկալել է 500-ից ավելի միջազգային հյուրերի, որի մեծ մասը՝ ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Harmony Meetup 7-ի հարկի տակ հավաքված ՏՏ համայնքի, ոլորտի մասնագետների քննարկման առանցքային թեման արհեստական բանականության հնարավորություններն ու բիզնեսում նոր ոլորտների ներգրավումն էր։ Սրա շրջանակներում տեխնոլոգիական համայնքի ուշադրությանն են ներկայացվել YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները՝ իրենց նորարարական լուծումներով և արհեստական բանականության ինտեգրման ընթացիկ գործընթացներով։ 

Համաժողովին ներկայացվել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը, որը հաշվարկում է օգտատերերի քայլերն ու  դրամայնացնում դրանք։ Միջոցառմանը ներկա է եղել  Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող, ֆրանսիացի ֆուտբոլային աստղ Պատրիս Էվրան, ով հանդիսանում է YoHealth-ի պաշտոնական դեսպանը։ Նա այս օրերին գտնվում է Հայաստանում և YoHealth-ի հովանավորությամբ վարպետության դաս է իրականացրել  «Փյունիկի» սաների հետ և հանդիպել երկրպագուների հետ։

Ի դեպ, համաժողովին հայտարարվել է, որ YoSpace խումբը նախատեսում է յուրաքանչյուր երկրի համար տրամադրել հավելվածի օգտագործման մեկական ֆրենչայզի արտոնագիր։ Այս ձևաչափով համագործակցող անձինք կամ կազմակերպությունները կստանան բացառիկ ներկայացուցչության իրավունք տվյալ երկրի տարածքում։

Ներկայացվել է YoHealth-ի հետ ինտեգրված  InBody սմարթ կշեռքը, որը վայրկյանների ընթացքում տրամադրում է համապարփակ տվյալներ մարդու ֆիզիկական վիճակի մասին՝ մարմնում ընդհանուր ջրի քանակը, սպիտակուցների և հանքանյութերի քանակը, հաշվարկում է ճարպային զանգվածը, սրանց հիման վրա էլ կազմվում է սեգմենտային վերլուծություն և առաջարկում անհատականացված խնամքի պլան։ 

YoSpace խմբի այլ պրոդուկտներից ուշադրության կենտրոնում է գտնվել YoBlog-ը՝ բացառիկ հարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը՝ ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: YoSpace-ը մի հարթակ է, որն ունի նաև առցանց առևտրի հնարավորություն՝ YoMall-ի միջոցով, հնարավորություն է տալիս բացահայտել  բնակարաններ, հյուրանոցներ, սննդի վայրեր՝ YoDoor-ի միջոցով։ 

Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ YoSpace-ի բոլոր նախագծերում ինտեգրված արհեստական բանականության մեխանիզմներին։ Ընկերության նախագծերի հիմքում մեկ մոտեցում կա՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավելի սահուն դարձնել օգտատերերի փորձառությունն ու երկկողմանի հնարավորություններ ընձեռել թե՛ մասնավոր տնտեսվարողներին, որոնց համար YoSpace-ը մարքեթինգային հարթակ է հանդիսանում, թե՛ օգտատերերին։

YoSpace խմբի բանախոսները ներկայացրել են իրենց փորձն արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությամբ՝ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ զարգանալու իրենց ձգտումը։

Harmony Meetup 7-ի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, փորձի փոխանակում։ Harmony Meetup տեխնոլոգիական համաժողովը  միտված է համախմբել  տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատարներին՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել ամուր գործընկերային կապեր։