Անհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ արձագանքելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանը՝ հունիսին իրականացված ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասների մասին։ Այս մասին գրում է iranintl.com-ը:
«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի միջուկային օբյեկտների մասին․ «Վնասը շատ լուրջ է, դրանք ոչնչացված են»։ Իհարկե՝ այդպես է, ինչպես ես էի ասել և եթե հարկ լինի, մենք կրկին կանենք դա», - գրել է Թրամփը։
Նա նաև քննադատել է CNN-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար, ըստ որոնց՝ ԱՄՆ հարվածները ամբողջությամբ չեն վնասել Իրանի միջուկային ծրագիրը։ Նշենք, որ հունիսին ԱՄՆ-ն իրականացրել էր Operation Midnight Hammer ռազմական գործողությունը, որի ընթացքում B-2 ռազմավարական օդանավերը կիրառել էին 30,000 ֆունտանոց «բունկերային ռումբեր»՝ հարվածելով երեք հիմնական միջուկային օբյեկտներին։
Fox News-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հաստատել էր՝ օբյեկտները լուրջ վնասվել են․ «Մեր օբյեկտները վնասվել են, լրջորեն վնասվել...։ Ինչքանով ինձ հայտնի է՝ դրանք լուրջ վնասներ են կրել», - ասել է նա։
Այնուամենայնիվ, Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ դա անվանելով ազգային հպարտության հարց։
«Մեր հարստացման ծրագիրն անչափ թանկ է մեզ համար։ Մենք չենք կարող հրաժարվել դրանից, քանի որ այն մեր գիտնականների ձեռքբերումն է, և հիմա՝ ավելին, այն դարձել է ազգային արժանապատվության հարց», - ասել է նախարարը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ