ԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետ
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը հրապարակել է ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր, որոնք վերաբերում են սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանությանը։ Փաստաթղթերն ընդգրկում են նախկինում գաղտնազերծված նյութեր և ներքին գրություններ, որոնք կազմում են ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության հիմնական մասը, հայտնում է ria.ru-ն:
Գաբբարդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթերի հրապարակումն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն։
Չնայած հրապարակմանը, Քինգի կենսագրության մասնագետները նշել են, որ նոր փաստեր գրեթե չկան։ Առավել կարևոր հսկողության և գաղտնի հետևման նյութերը ՀԴԲ-ի կողմից դեռևս կմնան գաղտնի առնվազն մինչև 2027 թվականը, քանի որ դատարանը մերժել էր ԱՄՆ արդարադատության նախարարության՝ դրանք վաղաժամ բացելու միջնորդությունը։
Մարտին Լյութեր Քինգը 1964 թվականին արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ ոչ բռնի պայքարի համար։ Նա սպանվել էր 1968 թվականին՝ բանտից փախած հանցագործ Ջեյմս Էրլ Ռեյի կողմից։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հրապարակել էր նաև Ջոն Քենեդիի և Ռոբերտ Քենեդիի սպանությունների վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ