Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Բոլոր խելոք մարդիկ արդեն հասկացել են, որ եկեղեցու դեմ ստեղծված լարվածությունը չի ունենալու արագ լուծում։
Ոչ մի այլանդակ արարք՝ հաշվարկելի կամ նույնիսկ բանականությունից դուրս, մի օրում ոչինչ չի լուծելու։ Առավելագույնը՝ ստեղծելու է նոր իրավիճակ։ Հետևաբար, հակառակ պրոցեսը, կոչենք այն աջակցություն, նույնպես պետք է պատրաստ լինի երկարատև պրոցեսի՝ պատրաստ ունենալով տարբեր սցենարներ։ Ելքը միանշանակ պարզ է. իշխանությունն ի վերջո փոխվելու է, երկիրն ի վերջո մտնելու է հանդարտ-խաղաղ մի փուլ։  
Բայց դրան տանող պրոցեսը դեռ որոշակի ժամանակ պահանջելու է, լի է ռիսկերով և շատ տոքսիկ է։ Հենց այդ պատճառով է պետք զինվել ստրատեգիական համբերությամբ և քայլերը հաշվարկել այդ տրամաբանության մեջ։
 
Պրոցեսը դարձնել հասկանալի
 
Եթե աջակցությունը սպասի, թե հարձակվողն ինչ նոր ագրեսիվ բան կմտածի, ապա պրոցեսը դառնալու է շատ տոքսիկ, մաշող։ Բայց եթե աջակցությունը լինի ակտիվ, ապա էապես մեղմվելու է իրավիճակը։
Այս տրամաբանության մեջ, պետք է հստակ հասկանալ, որ հանրային գերիշխող մթնոլորտն ունենալու է վճտռորոշ նշանակություն։ Բայց մի բան է՝ ունենալ աջակցության հուսահատ կամ անզորությունից կատաղած մթնոլորտ, և այլ բան է՝ ունենալ մասնակցային, ռացիոնալ պրոցես՝ անելիքի իմացությամբ։
Սա ստանալու համար հարցադրումները պետք է ճիշտ անել.
 
1.     Ո՞վ ես դու
2.     Ո՞ւմ անունից ես պահանջում
 
Հարց առաջին
 
«Ով ես դու»-ն շատ կարևոր հարցադրում է։ Նա պատասխանելու է՝ 680 հազարի ձայնով ընտրված վարչապետ։ Սրանից բխելու է երկրորդ կարևոր հարցը. արդյոք ՀՀ օրենսդրությամբ ՀՀ վարչապետն իրավունք ունի՞ նման քայլերի, գործողությունների։ Արդյոք դա Սահմանադրության ակնհայտ խախտում չէ՞։ Վարչապետի կողմից եկեղեցու դեմձևակերպումների, պարտադրանքի ևհրահանգների թեմայով անպայման պետք էդիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝ սահմանադրական մարմինների միջևնրանց սահմանադրական լիազորություններիառնչությամբ առաջացող վեճերը լուծելուհիմքով: Դա կարող են անել ընդդիմադիրպատգամավորները։ Նա, որպես վարչապետ,չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքինխառնվելու, Վեհափառի և Սրբազաններիպաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Սա է պրոցեսը, և հենց այս գործելաոճն է, որով ազնիվ էմոցիան վերածվում է գործնական քայլերի։ Ինչո՞ւ չի արվում նման բան՝ համոզիչ պատասխան չի լինելու։
 
Հարց երկրորդ.
 
Ո՞ւմ անունից է պահանջում։ Չափազանց կարևոր է՝ ձևավորել դոմինանտ և իրական կարծիք, որ նա չի խոսում ժողովրդի անունից։ Բոլոր հետազոտությունները ցույց են տաիս, որ համազգային աջակցությունը եկեղեցունն է։ Նա չունի որևէ մեխանիզմ՝ ապացուցելու, որ ժողովրդի անունից է խոսում, իսկ դա նշանակում է, որ իշխանական լծակներով ցանկացած «կազմակերպված գործողություն» կարող է տեղավորվել կազմակերպված հանցագործություն հասկացության մեջ։ Ի դեպ, Եկեղեցու վերջին հայտարարությունը, որով պարտավորեցնում է իրավապահներին՝ կասեցնել հնարավոր ապօրինությունները, միանշանակ ճիշտ էր։
 
Այնուհանդերձ, եթե արեց անթույլատրելին
 
Վերը նշված երկու հարցադրումները ճիշտ և ինտենսիվ աշխատեցնելու դեպքում աննորմալ սցենարների հավանականությունը էապես նվազում է։ Մյուս կողմից, յոթ տարում ամեն ինչ տեսած Հայաստանում պետք է պատրաստ լինել իշխանության կողմից ցանկացած կարմիր գծերի հատման։
 
Այս տրամաբանության մեջ, ըստ իս, լավագույն և ռացիոնալ քայլը Իմպիչմենտի պրոցեսը հրատապ սկսելն է։
Սա ոչ թե որևէ խմբակցության ցանկության կամ նախաձեռնության իմպիչմենտն է, այլ՝ նոր հանրային պրոցես։ Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։ Հուսահատության ու բողոքի էմոցիաները պետք է փոխակերպել հանրային մեծ պրոյեկտի՝ իմպիչմենտի հանրային պահանջի։ Սա է քաղաքական թերևս միակ կանխարգելիչ քայլը, որի մասին պետք է հայտարարել։ Այդ մասին պետք է հայտարարեն խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանց այլևայլությունների։  
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ