Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

ՔՊ-ականները դիվոտում են առաջին նախագահի ողջամիտ խոսքից

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն առանձնակի մոլագարությամբ են արձագանքում առաջին նախագահի՝ եկեղեցուն աջակցող հայտարարություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտարարությունը: Նրա խոսքով, Փաշինյանը նպատակ ունի ջախջախել Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող ուժը: Տեր-Պետրոսյանը Փաշինյանի այդ քայլն արտառոց ու վտանգավոր է համարում՝ շեշտելով, որ իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Ստեղծված իրավիճակից ելքը Տեր-Պետրոսյանը տեսնում է միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները դադարեցնելը: «Իմ կարծիքով՝ հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը», - շեշտել է առաջին նախագահը։ Ավելին, վստահություն է հայտնել, որ իր առաջարկած լուծումը ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը՝ «պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից»։

Առաջին նախագահի այս մտահոգությանը և ողջամիտ առաջարկին, ինչպես և սպասելի էր, իշխանական քարոզչամեքենան պատասխանեց հայհոյանքներով, իսկ առաջատար դերը կրկին նախկին կոնգրեսականներինն էր, որոնք, դավաճանելով իրենց նախկին առաջնորդին, մինչ օրս ստիպված են հավատարմության երդումներ տալ Փաշինյանին, հայհոյել առաջին նախագահին։ Է՛լ «Հիմնադիր բայղուշ», է՛լ «ԼՏՊ», է՚լ «Տեր-Պետրոսյանն ո՞ւր, Փաշինյանն՝ ո՞ւր» տիպի արտահայտություններ, որոնք առաջին հերթին բնորոշում են հենց Փաշինյանին ու իր կողմնակիցներին։

Մինչդեռ, Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, փրկության ճանապարհ էր ցույց տվել, որը թույլ կտար Նիկոլ Փաշինյանին պահպանել իր դեմքը, կամ գոնե վերջին փշուրները։ Բայց գործող իշխանությունները, իրենց բնույթին հավատարիմ, ընտրել են մինչև վերջ խայտառակվելու ուղին։

Աննա Գասպարյան