Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Փաշինյանը հանգստանում է, որ մեկնի Ալթայ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Ալթայի երկրամասում տեղի է ունենալու նրա հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ալթայում բնապահպանությանը նվիրված մեծ գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են նաև ԱՊՀ անդամ այլ պետությունների վարչապետներ։ Միշուստինը նաև առանձնազրույցներ կունենա Ղազախստանի ու Բելառուսի գործընկերների հետ։

Այս օրերին Փաշինյանն ակտիվ հանգստի մեջ է, մեր տեղեկություններով, իր ողջ շքախմբով մեկնել է Լոռու մարզի Դսեղ գյուղ, «Շաքարյան ռանչո», որտեղ էլ անցկացնում է իր հանգիստը պետական միջոցների հաշվին։ Ընդ որում, գյուղացիների և տեղի բնակիչների փոխանցմամբ, ապա տարածքում անվտանգության ահռելի մեծ ուժեր են տեղակայել, որպեսզի հանկարծ Փաշինյանի հանգիստը չխաթարվի։ Պետական պահպանության ծառայությունը, ողջ կազմով գտնվում է Դսեղում, նաև բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջում՝ մի քանի օր շարունակ ահաբեկելով գյուղացիներին, խաթարելով նրանց անդորրը։

Իսկ հանգստացած Փաշինյանին Ռուսաստանում բավականին լուրջ խոսակցություն է սպասվում, Ռուսաստանի վարչապետն էլ մի քանի մեսիջներ ունի փոխանցելու վերջինիս։ Մասնավորապես, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գործողությունների և թե՛ Ռուսաստանի քաղաքացի, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասով։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ ի սկզբանե Փաշինյանը ցանկացել է այդ միջոցառմանն ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով կարողանում է լավ լեզու գտնել ռուսական կողմի հետ, բայց նրան հայտնել են, որ անհրաժեշտ է հենց իր ներկայությունը, քանի որ հարցերը վերաբերելու են անձամբ իրեն, այլ ոչ Հայաստանի կառավարությանը։ Ուստի սրտի դողով է մեկնելու Ալթայ։

Սիրարփի Մուսայելյան