Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

«Ոչ թե ուղղակի չեն կատարելու արբիտրաժի վճիռը, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ «Փաստի» հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ նման որոշումն, իհարկե, սպասելի էր։

«Գործընթացը ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Ակնհայտ է, որ բոլորը, նույնիսկ մակերեսային, վերլուծողները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հայտարարությունից հետո օրենսդիր մարմինը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն։ Առանց իրավական պատշաճ ընթացակարգ պահպանելու՝ տեղի է ունեցել պետական կառավարչի նշանակում։ Այս համատեքստում դատարանի արդարացի վճիռը սպասելի պետք է լիներ»,-մեզ հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Կառավարությունն, արձագանքելով վճռին, հայտնել է, որ «հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»: Գործադիր մարմինն առանձնացրել է ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակները։ Տնտեսագետն արձագանքում է՝ կառավարության արձագանքը կարելի է լուրջ չհամարել կամ ընդհանրապես չհամարել, որ արձագանք են տվել։

«Խոսենք երկու մոտավոր հետևանքի մասին։ Միանշանակ է, որ վճիռը ենթակա է անհապաղ կատարման, պետք է կատարվի, այսինքն՝ բոլոր այդ որոշումները չեղարկվեն, հենց արդեն վճռով սահմանված եղանակով պետական ռեգիստրի գործակալությունում տեղի ունենա տնօրենի փոփոխություն, և ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը։

Բայց Նիկոլ Փաշինյանը տրամադրված չէ նահանջելու, դրա մասին արդեն վկայում են իրենց կողմից հայտարարությունները, իրենց պատվերով տարբեր՝ փաստերի ստուգման հարթակների վերլուծություններն ու գրառումները։ Ենթադրում եմ, որ որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտ կստեղծի, որն, իհարկե, կվնասի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին՝ ընդհուպ մինչև կարող է առաջացնել տարբեր երկրների կողմից տարբեր տեսակ սանկցիաների կիրառում։ Ընդ որում, սա Հայաստանի համար ունենալու է նաև այլ բացասական հետևանք, որովհետև, ի վերջո, արդարադատությունը հաղթում է, և ՀԷՑ-ի լիարժեք վերադարձի պայմաններում սեփականատերերը կարող են պահանջ ներկայացնել՝ պետական կառավարչի կառավարման ժամանակահատվածում կազմակերպությանը տրված վնասների փոխհատուցման մասով։ Իսկ ինչ-որ մի կառավարչի կամ կառավարիչների խմբակի կողմից անհեռատես, կարճամիտ, քաղաքական դրդապատճառներով կառավարման ու վնասի ամբողջ բեռը սպասարկելու է Հայաստանի պետական բյուջեն, այսինքն՝ նորից հարկատուները։ Որևէ անձ անձնական պատասխանատվության չի ենթարկվի, այդ թվում՝ ֆինանսական մասով։ Սրանք հիմնական բացասական հետևանքների կանխատեսումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Կառավարությունը նաև արձագանքում է՝ «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։

Մինչդեռ նշվում է՝ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

«Ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու։ Օրինակ՝ ռեգիստրի գործակալությունում կարող է առաջանալ խնդիր, ասեն՝ այսինչ փաստաթղթի այսինչ կիսատ-պռատության պատճառով, ձևակերպման անորոշության, անհասկանալիության պատճառով գրանցումը հետաձգվում է։ Այսպիսի խոչընդոտներ են ստեղծելու և ոչ թե իմպերատիվ ասելու են՝ չենք կատարում և վերջ։ Դա չեն կարող ասել։ Հայաստանն այժմ չունի այդպիսի կշիռ միջազգային հարթակում, որպեսզի կարողանա այդպիսի պատասխանով հանդես գալ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան