Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
Իդրամն ու IDBank-ը մասնակցում էին ամռան ամենասպասված միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit-ին։ Իդրամը միջոցառման վճարային պաշտոնական գործընկերն էր, իսկ IDBank-ը՝ Transformer Partner-ը։
Իդրամի թիմը հուլիսի 22-ին մի քանի ժամ հատուկ տաղավարում իրականացնում էր մենթորշիփ։ Իդրամի մասնագետները հանդիպում էին ստարտափերի հիմնադիրների և թիմերի հետ, կիսվում Ընկերության հաջողության փորձով, պատասխանում հարցերին ու կիսվում գործնական խորհուրդներով։
Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանի խոսքով՝ Իդրամն էլ իր գործունեությունը սկսել է որպես ստարտափ, սակայն այսօր Հայաստանի առաջատար վճարային համակարգն է․ «Այսօր մենք կարևորում ենք սեփական փորձով կիսվելը նույն ճանապարհը սկսող ստարտափերի հետ։ Այս հանդիպումներին էլ պատմեցինք, օրինակ, ինչպես ձևավորել վաճառքի արդյունավետ համակարգեր և կառավարել դրանք, ինչպես նաև ստարտափի զարգացմանը զուգահեռ ադապտացնել վաճառքը տարբեր փուլերին», - ասաց Հայկ Մուրադյանը։
Բիզնես կարևորության և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանն էլ հավատացած է, որ Իդրամն այսօր լավ օրինակ է, թե ինչպես ստարտափը կարող է դառնալ մեծ ու կայուն բիզնես Հայաստանում․ «Ձևավորել ենք բավականին մեծ էկոհամակարգ և Հայաստանում վճարային համակարգը տանում ենք մեր հետևից։ Պատահական չէ, որ այսօր մեզ ընտրում են 25․000-ից ավելի գործընկերներ, վստահում են և մշտապես համագործակցում տարբեր նախագծերի շրջանակներում։ Անցնելով նույն ճանապարհը՝ հասկանում ենք, որ սեփական փորձով գործնական խորհուրդները շատ կարևոր են և օգնում են ընկերություններին որոշ փուլեր անցնել ավելի արագ ու խնդիրները լուծել առանց լուրջ բարդությունների», - ասաց Ալբերտ Թունյանը։
Հանդիպումներն անցնում էին արդյունավետ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր՝ արժեքավոր ծանոթություններով։ Sevan Startup Summit-ին Իդրամն ու IDBank-ն ունեն գեղեցիկ բրենդավորված տաղավար, որտեղ թիմի անդամները մասնակիցներին պատմում են պրոդուկտների և նորությունների մասին։ Իդրամն ունի նաև փոքրիկ անակնկալ․ մեկ օրվա ընթացքում տեղում 3 Իդրամ QR վճարում կատարած հաճախորդները կկարողանան մասնակցել ֆիլմի ցուցադրությանն ու երեկոյի ժամանցը տարբերվող կազմակերպել։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ