Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն սկսել է փոխվել դեպի դրականը

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները չափազանց ուշագրավ մի տենդենց են արձանագրում։ Մասնավորապես, հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակին։ 2025 թվականի հունիսին հարցվածների 55 տոկոսը վատ է գնահատել հարաբերությունների ներկայիս վիճակը, դրական՝ միայն 43 տոկոսը։ Առաջին հայացքից այս զարգացումը կարող է տարօրինակ թվալ, բայց հաշվի առնելով նախորդ հարցումների հետ, չէ՛,  բավականին ուշագրավ պատկեր ենք ստանում։

Մասնավորապես, 2018 թվականի օգոստոսին հարցվածների 87 տոկոսն է դրական գնահատել հայ-ռուսական հարաբերությունների վիճակը։ Արդեն 2021 թվականի մայիսին, 44-օրյա պատերազմից հետո 70 տոկոսը դրական է գնահատել։ 2023 թվականի մարտից սկսած տենդենցը սկսել է նվազել։ Ընդ որում, դա այն փուլն էր, երբ Հայաստանի գործող իշխանությունները բավականին լուրջ հակաքարոզչություն էին իրականացնում Ռուսաստանի նկատմամբ։ 2023 թվականի դեկտեմբերին հարցվածների 66 տոկոսը բացասական է գնահատել հայ ռուսական հարաբերությունների վիճակը։ 2024 թվականի սեպտեմբերին այդ ցուցանիշը եղել է 64 տոկոս։ Փաստացի, մի քանի ամիսների ընթացքում 9 տոկոսով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ընթացքը բացասական գնահատողների թիվը նվազել է, ինչը որոշակիորեն ապացուցում է, որ Ռուսաստանի փափուկ ուժի և ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է կրկին իրավիճակը բեկել դեպի դրական ուղղությամբ։

Առավել ևս, հաշվի առնելով, որ Հայաստանի գործող իշխանությունները չափազանց լուրջ հակաքարոզչություն են տանում հայ-ռուսական հարաբերությունների դեմ, իրենց լրատվամիջոցներով, հարակից էքսպերտներով և արևմտամետներով փորձում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, իշխանություններն էլ պարբերաբար հանդես են գալիս Ռուսաստանի դեմ հայտարարություններով, պետք է որ այս վերջին ցուցանիշները բավականին ոգևորող լինեն այն քաղաքական ուժերի համար, որոնք հանդես են գալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման օգտին։

Հասմիկ Մխիթարյան