Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Սևանի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Եռօրյա փառատոնը հյուրընկալել է հեղինակային երգի սիրահարների աշխարհի տարբեր ծայրերից։ 

Երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով երաժշտությունը միասնականության և խաղաղության ներուժ ունի․ «Սա շատ կարևոր արվեստի ճյուղ է՝ հեղինակային երգը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գալիս են տարբեր երկրներից մարդիկ, և երգը բոլորին միացնում է: Մոռանում ենք մի պահ և պատերազմներ և այլն, և այլն: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմաստուն Ֆասթ Բանկին, որ գիտի թե ում է հովանավորում և ում չպետք է հովանավորի: Մենք շոյված ենք դրանից: Ֆասթ Բանկը միշտ մեր մեջքին կանգնած է այս առումով»:

Հիշեցնենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն իրականացվում է մի քանի փուլով՝ ընդգրկելով և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակ-կատարողների։ Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ասել է․ «Ամեն տարի աշխատանքներն են շատանում, և իհարկե, այցելուներն այս փառատոնի կրկին և նորից պիտի ասեմ, որ տարեցտարի ոչ միայն տասնյակներով, այլև հարյուրներով ավելանում են»: 

Հավելենք նաև, որ եզրափակիչ փուլ անցած 13 սկսնակ հեղինակ-կատարողներ հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ բեմահարթակում և ներկայացնել իրենց ստեղծագործությունները։ Երեք օրերի ընթացքում իրականացվել են նաև վոկալի և կիթառի վարպետաց դասեր։

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում և հնարավորություն ընձեռել երիտասարդներին կայանալ մասնագիտական  հարթակում: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։