Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու

Հայաստանի գործող իշխանություններն այժմ էլ պատճառներ և հնարավորություններ են փնտրում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման դեմ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած որոշումը չկատարելու համար։ Նշենք, որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Այժմ Հայաստանի արդարադատության նախարարությունը և անձամբ նախարար Սրբուհի Գալյանը մեթոդներ են փնտրում, թե ինչպես կարող են չկատարել դատարանի որոշումը կամ էլ այն բողոքարկել՝ իբր դատավորը գերազանցել է իր լիազորությունները։

Գալյանը երեկ հայտարարել է, թե արբիտրաժային որոշումը պարտադիր կատարելու համար հայցորդ կողմը պետք է համապատասխան դիմում ներկայացնի հայաստանյան դատարան, որի վերաբերյալ որոշումից հետո միայն այն պարտադիր կատարման ենթակա կլինի։ Ըստ Գալյանի՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը կարող են չենթարկվել։ «Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - նշել է նախարար Սրբուհի Գալյանը:

Իսկ մինչ այդ Հայաստանի գործող իշխանությունները մեծ թափով անցել են «Հայաստանի էլեկտրական ցանցերում» տեղավորվելու և այն քպականացնելու գործին։ Մասնավորապես, մի ամբողջ շարք իշխանության ներկայացուցիչներ՝ քպականներ, նշանակվել են տնօրենի տեղակալներ, իսկ Սամվել Կարապետյանի կադրերին հեռացնում են ՀԷՑ-ից։ Իհարկե, այս ամենը ներկայացում է որպես ՀԷՑ-ում չարաշահումները և միտումնավոր անջատումները կանխելու միջոց, բայց իրականում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ռեսուրսն են ցանկանում իրենցով անել։

Ի հաշիվ երկրի հեղինակության ու վարկի ներդրումային իրավիճակի վատթարացման, փաշինյանական իշխանությունը պատրաստ է ցանկացած ապօրինության, միայն թե մի քանի 1000-ով ավելացնի իր քվեների թիվը։

Թինա Աբրահամյան