Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը

Որոշ մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է անվճար սնունդ։ Միանշանակ սա շատ ուրախալի է ծնողների համար:

MediaHub-ի տեղեկություններով՝ հաջորդ ուսումնական տարում այդ նախագիծը պիլոտային կերպով կներդրվի նաև Երևանի որոշ դպրոցներում։  

Մեզ դիմած ծնողներն անհամբեր սպասում են, թե ե՞րբ է այդ ծրագիրն աշխատելու նաև Երևանում։ «Շատ լավ ծրագիր է, բավականին գումար է ծախսվում բուֆետներից օգտվելու համար, այժմ այդ հարցը կարող է լուծվել։ Ամեն դեպքում սպասում ենք, որ այս տարի դա աշխատի բոլոր դպրոցներում՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում»,– նշեց ծնողը։

MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանին հասկանալու՝ արդյո՞ք Երևանում 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան 2026 թվականից, թե՞ 2025թ․–ի սեպտեմբերի 1-ից, և արդյո՞ք բոլոր մարզերում գործում է այս ծրագիրը: «Այս պահին ՀՀ բոլոր 10 մարզերի շուրջ 105.000 1-4-րդ դասարանի աշակերտներ և մոտ 30.000 նախակրթարանների սաներ ստանում են անվճար սնունդ։ Երևանում, որտեղ ծրագիրը դեռ փուլային է, 2026 թ. հունվարից 10 դպրոցում կգործարկվի տաք սննդի տրամադրման փորձնական ծրագիր։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են»,– նշեց Վահանյանը։

Նա հավելեց, որ սեպտեմբերից այս ցուցակը կընդլայնվի՝ ներառելով 24 դպրոց։ Մնացած 125 դպրոցներում, ըստ Վահանյանի, վերանորոգման և վերազինման աշխատանքները կշարունակվեն՝ պիլոտային ծրագրի ընթացքին զուգահեռ։

Մարիաննա Արամյան