Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին և համագումարին ընդառաջ, Փաշինյանը բավական ուշագրավ մի քայլ է փորձում ձեռնարկել, որով վարչության անդամության հնարավորությունից կզրկի բոլոր այն գործիչներին, ում ներկայությունը չի ցանկանում տեսնել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին կայանալիք համագումարի համար վարչության նոր 20 հոգանոց կազմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել 42 թեկնածուներ, որոնք բոլորն էլ, իհարկե, հայտնի են Փաշինյանին իրենց նվիրվածությամբ, բայց Փաշինյանը ցանկանում է ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք երբեք որևէ կերպ իրեն չհակաճառեն։ Այդ նպատակով ՔՊ-ում բարեվարքության հանձնախումբ են ստեղծել, որը քննելու է բոլոր թեկնածուների հայտերը, նրանց հետ կապված սեռական կամ ֆինանսական սկանդալները, և այդ հիմքով տարբեր մարդկանց հանելու է ցուցակներից։ Ըստ այդմ, Փաշինյանը ցանկանում է ընտրություններից առաջ մաքրել թեկնածուներին՝ թողնելով առավելագույնը 30 ամենահավատարիմներին, որոնցից 20-ին էլ կընտրեն վարչության անդամ։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմի ներսում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Շատերը, որոնք վերջին շրջանում իրենց պասիվ են դրսևորել կամ առանձնապես Փաշինյանի աչքից ընկել են, վստահ են, որ այդ հանձնաժողովն իրենց մասով բացասական որոշում կարող է կայացնել, թեպետ «Քաղպայմանագրում» յուրաքանչյուրի վրա կարելի է ցանկացած չարաշահում կամ զանցանք հայտնաբերել, բայց նման հանձնախմբի ստեղծումը Փաշինյանին հարկավոր է միայն մեկ նպատակով՝ ցուցակներում թողնել առավել հավատարիմներին։

Անահիտ Մանուկյան