Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տիրապետության տակ հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցերը» երեկ հայտարարություն է տարածել, թե ընկերության էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում։ «Ընկերության էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները, իսպառ բացակայում են օպերատիվ կառավարման և տեղի ունեցող վթարների առկայության մասին տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ավտոմատ տելեհաղորդման ժամանակակից միջոցները»,- նշել են հայտարարության մեջ և հավելել, թե «այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության և/կամ ցանցի վերազինման ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքում զգացվում են արդեն այսօր հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով»։

Փաստացի, ՔՊ-ն, խլելով Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը, այժմ էլ փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ում տարիներ շարունակ ներդրումներ չեն իրականացվել, եղել են չարաշահումներ, և արդյունքում այսօր տուժում է շարքային քաղաքացին։ Մի կողմից նման կարծիքի ձևավորումը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս արդարացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» զավթելու իրենց գործողությունը, մյուս կողմից էլ նոր կառավարիչը և նրա թիմը բախվելու են սակագները բարձրացնելու անհրաժեշտության հետ, ուստի և տպավորություն են ստեղծում, որպեսզի կարողանան շարքային սպառողների հաշվին բարձրացնել էլեկտրականության սակագները։

Իսկ մինչ այդ ՔՊ-ն նաև շարունակում է տեղերում հեռացնել Սամվել Կարապետյանի մարդկանց և նշանակել իր ներկայացուցիչներին՝ գրեթե ամբողջությամբ իր ձեռքը վերցնելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը՝ բոլորովին հաշվի չառնելով Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի՝ պարտադիր կատարման ենթակա որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ։ Առաջիկայում ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև ընդդիմադիր շրջանակների, ռուսաստանյան հայ գործարարների հետ կապված մի շարք ընկերություններ և ձեռնարկություններ հայտնվելու են փաշինյանական իշխանության թիրախում։ Մի կողմից այդ կերպ փորձում է ռեսուրսներից զրկել իրենց ընդդիմախոսներին, մյուս կողմից էլ սեփականության վերաբաշխում իրականացնել և դրանք փոխանցել յուրայիններին կամ իրենց հետ սերտ կապված գործարարների։

Անի Բադալյան