Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Վիդեո

Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասին

Իրավապաշտպան և նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքին և դրա հակաժողովրդավարական ենթատեքստին։

Վարդևանյանը մատնանշում է, որ իշխանությունները սիրում են խոսել ժողովրդավարական արժեքներից, սակայն իրականում վախենում են դրանց կիրառումից։ Ըստ նրա՝ ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչներից մեկը իրականում անկախ դատական համակարգն է, և հենց այս համակարգով կարելի է գնահատել՝ որքան ժողովրդավարական է որևէ երկիր։

 Վարդևանյանը քննադատում է իշխանության ղեկավարի՝ հունիսի 17-ին կատարած հրապարակային հայտարարությունը, որն ուղղված էր Սամվել Կարապետյանին։ Նրա բնորոշմամբ՝ սա «Ֆեյսբուքյան արդարադատություն» էր, որը երբևէ տեղի չի ունեցել որևէ ժողովրդավարական երկրում։

 Գրառման մեջ նշվում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը կիրառվել է արդեն հունիսի 18-ին՝ չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանը՝

1. Երբեք արտահայտված չի եղել նախկինում,

2. Չի թաքնվել քննությունից,

3. Չունի որևէ շարժառիթ՝ խոչընդոտելու գործին,

4. Մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ, որը հիմնված է միայն մի տեսանյութով ամրագրված հարցազրույցի վրա։

 Ըստ Վարդևանյանի՝ նման դեպք ոչ մի եվրոպական երկրում հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ եթե նման բան տեղի ունենար որևէ եվրոպական պետությունում, ապա այն երկիրը միանգամից դուրս կմնար ժողովրդավարական արժեքների շրջանակից։

 Վարդևանյանը փաստում է, որ Հայաստանում կալանքը, որը պետք է լինի ամենածայրահեղ միջոց (ultima ratio), օգտագործվում է անհամաչափ, անհիմն և շատ հաճախ։ Սա, ըստ նրա, վկայում է ոչ թե արդարադատության բարձր մակարդակի, այլ՝ քաղաքական նպատակներով կիրառվող պատժիչ մեխանիզմների մասին։

 Լրատվական, քաղաքական և հանրային լայն շրջանակները փաստում են` Սամվել Կարապետյանի կալանքը ոչ թե իրավական, այլ՝ հստակ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է։