Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուները
Քաղաքականություն

Թրամփը կորցնում է համբերությունը, քանի որ կարծում է՝ Պուտինը դիտավորյալ ժամանակ է ձգձգում Ուկրաինայի հարցում. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը, քանի որ կարծում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ ժամանակ է ձգձգում Ուկրաինայում խաղաղության բանակցություններում,: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է dw.com-ը:

«Կարծում եմ՝ նա ավելի ու ավելի է հիասթափվում: Չնայած Պուտինի հետ շատ լավ շփումներին և հեռախոսազրույցներին, սակայն ոչինչ չի ստացվում։ Այնպես որ, ժամանակն է գործել, և կարծում եմ՝ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ կորցնում է համբերությունը։ Նա կորցնում է ցանկությունը սպասելու, որ ռուսական կողմը ինչ-որ բան անի այս պատերազմը դադարեցնելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Պուտինը իր հետ բանակցություններ էր վարում միայն ժամանակ ձգձգելու համար. «Այս փոխազդեցության մեծ մասը իրականում նպատակ ուներ ժամանակ շահել և ձգձգելու մարտավարություն կիրառել»։ ԱՄՆ նախագահը «չի ընկնի այդ թակարդը», - ընդգծել է Ռուբիոն։

«Նախևառաջ, բոլորը պետք է շատ ուրախ լինեն, որ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է խաղաղության վրա։ Նա ոչինչ այնքան չի ուզում, որքան խաղաղության համաձայնագրերի մաս կազմելը, պատերազմները դադարեցնելը, պատերազմները կանխելը։ Սա նրա պատերազմը չէ, նա չի սկսել այս պատերազմը, նա ժառանգել է այն։ Եվ նա արել է ամեն ինչ, որ կարող է այն ավարտելու համար», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ բանակցությունների ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ կներդնեն 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ համաձայնագիր չկնքվի առաջիկա 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը):

Այնուհետև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններում, այդ թվում՝ իր և Պուտինի միջև անմիջականորեն, «անընդհատ խոսակցություններ» են ընթանում։ «Սակայն դրանից հետո հրթիռները թռչում են Կիևի վրա և սպանում մարդկանց: Սա պետք է դադարեցվի», - պահանջել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ինքը «հիասթափված է Պուտինից» և հույս ուներ ամիսներ առաջ նրա հետ խաղաղության համաձայնագրի հասնել։