Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի

Ներկա փուլում Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխհատուցման վճարման հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների քննարկման առարկա չէ։ Այս մասին գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Վերջինս կրկնել է բոլոր թեզերն ու նարատիվները, պահանջները Հայաստանից։ Բայց ամենաուշագրավը հենց փոխհատուցումների վերաբերյալ դիտարկումն է։

Ըստ Հաջիևի՝ ադրբեջանական կողմը համապատասխան գնահատական է տալիս երկրին պատճառված վնասին։ «Օկուպացիայի ընթացքում Հայաստանը ամբողջությամբ ավերել է ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Մեր տարածքների օկուպացիայից ազատագրումից հետո ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն իրականացվել է մեզ պատճառված վնասի համապարփակ գնահատական։ Այս գնահատականի համաձայն՝ մեր երկրին պատճառված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարի», - ընդգծել է նա։


150 միլիարդ դոլարը պատահական չէ։ Ամիսներ առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման համաժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի գնահատականով՝ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։

Վտանգավորը, թերևս, «ներկա փուլում» ձևակերպումն է, ինչը վկայում է, որ փոխհատուցման հարցը ինչ-որ փուլում քննարկվել կամ քննարկվելու է։ ՀՀ իշխանություններն էլ նման զարգացման ասին ոչինչ չեն խոսում։ Իսկ նման ահռելի կոնտրիբուցիա պահանջելը ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ։ Փոխհատուցումը կարող է տրվել նոր տարածքներով, կամ էլ ՀՀ-ն դառնա Ադրբեջանի պարտապանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու է անհրաժեշտ օր առաջ հեռացնել թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը դարձած Փաշինյանին։

Լիանա Այվազյան