Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կապերին։ «Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»,-ասել է նա։

Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, քանի որ դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է։ Այս մասին գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հավելելով. ««Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կհարվածի Իրանի տարածքային ամբողջականությանը՝ Իրանական Ադրբեջանը կարող է անջատվել Իրանից և միանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բացի այդ, Իրանն այդ միջանցքն ընկալում է որպես Իրանը Կովկասից, Հայաստանից կտրելու հակաիրանական նախագիծ։ Իրանի համար կարևոր է ունենալ ուղիղ կապ Հայաստանի հետ և Հյուսիս-Հարավ միջանցքով՝ ՀՀ-ով ելք ունենալ դեպի Վրաստան ու Սև ծովի նավահանգիստներ: Իրանի մեսիջը հստակ էր՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները՝ Թուրքիա-Ադրբեջան-Փաշինյան եռյակը պատրաստ են կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» հակառուսական և հակաիրանական նախագիծը»։

Ըստ հեղինակների, Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության, փողի և 2026 թվականին ամեն գնով վերարտադրվելու, պատրաստ են Հայաստանը դարձնել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության համար։

«Եթե Փաշինյանն ու քպական կլանը մնան իշխանության և, ուժայինների վրա հենվելով, կեղծիքներով և ընդդիմադիրներին բանտերը նետելով, 2026 թվականին կարողանան վերարտադրվել, ապա դա հանգեցնելու է հայոց պետականության կորստին ու Հայկական հարցի փակմանը, ինչի մասին երազում են Անկարան և Բաքուն։ ՀՀ-ում ազգային ու պետականամետ ուժերը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պետք է հասնեն իշխանափոխության. դա արդեն ներքաղաքական հարց չէ, այլ պետության ու հայրենիքի փրկության օրակարգային թիվ մեկ հարց»,-գրում է ալիքն ու հավելում, որ սեփական կամքով թուրքական լոբբին ՀՀ-ում իշխանություն չի զիջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում