Սրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե հաշվի առնենք, թե ինչ հիմարություններով է զբաղված Հայաստանը ղեկավարող դրածոն, ապա նկարներում պատկերված հայերի քրեական կարկատանները, ապօրինի ձերբակալությունները, բանտարկություններն ու մեկուսացումը հայկական հանրային կյանքից միանգամայն տրամաբանական է դառնում, դե քանի որ վարչապետի պես հայրենավաճառությամբ ու անիմաստ ստատուսագրությամբ չէին զբաղվում, որ ազատության մեջ մնային։ Նկարների ՀԱՅԵՐԸ հայրենիքի դավաճանության, որևէ մասից հրաժարվելու, հանձնելու, հայրենիքը սոցիալական բարեկեցության, հարմարավետ կյանքի հետ փոխանակելու դեմ պայքար են տարել, դրա համար էլ այսօր գտնվում եմ բանտերում, նաև նրա համար, որ պետության թիվ մեկ բանսարկու փարիսեցին իր վախերը սքողելու, հավիտենական իշխանություն պահելու և չարագործություններն ավարտին հասցնելու համար ճանապարհից մաքրում է իր պոտենցիալ ընդդիմախոսներին։
Սրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել, նրանք փողոցներում էին, քանի դեռ շատերը հարմարավետ նստած էին իրենց փափուկ բազմոցներին։ Նրանք գոնե փորձում էին, ոչ թե քննադատում, մինչդեռ շատերը սոցիալական ցանցերում միայն անպտուղ գրառումներ էին անում։ Նրանք քաղաքական բանտարկյալներ են ճիշտ այնպես, ինչպես այն հայերը, ովքեր այսօր ալիևյան բանտերում են՝ նույն ձեռագրով, նույն սցենարով, բռնապետիկների նույն վախերի հետևանքով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ