Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Տնտեսագիտական տգիտության գագաթնակետը՝ ըստ էկոնոմիկայի նախարարի. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարը շարունակում է ապշեցնել իր տնտեսագիտական անգրագիտությամբ։ Այսօր նա հայտարարեց, թե իբր տնտեսական աճն ու աշխատողների թվաքանակը ուղղակիորեն կապ ունեն։ Սա ոչ միայն մակերեսային, այլ նաև տնտեսագիտության բազային տրամաբանությանը հակասող պնդում է։

Արդյո՞ք նախարարն իրոք չի հասկանում, որ աշխատուժի թվաքանակն ինքը տնտեսական ակտիվության հետևանք է, այլ ոչ թե պատճառ։ Աշխատողների քանակը կարող է աճել նաև, երբ տնտեսությունն անկում է ապրում, եթե օրինակ մարդիկ հարկադրված են մի քանի աշխատանք անել կամ դուրս են մղվում բարձր վարձատրվող աշխատանքներից դեպի ցածր եկամտաբեր ոլորտներ։ Ու եթե տնտեսությունը աճում է միայն քանակական առումով, առանց արտադրողականության բարձրացման, ապա դա միգուցե պարզապես «թղթային» աճ է՝ առանց կենսամակարդակի իրական բարելավման։

Որպեսզի տնտեսությունը աճի՝ հարկավոր են ներդրումներ, ինովացիա, արդիականացում, կրթված աշխատուժ և վստահություն։ Իսկ եթե նախարարի պատկերացմամբ պարզապես մարդկանց քանակն է աճի գրավականը, ապա թող բացատրի՝ ինչու է Հայաստանից զանգվածաբար արտագաղթում հենց այդ աշխատուժը։

Այսպիսի պարզունակ մտածողությամբ ոչ թե նախարարություն, այլ գյուղսովետի հաշվապահություն կարելի է ղեկավարել։ Եվ ցավալին այն է, որ նման գաղափարների
վրա է կառուցվում Հայաստանի տնտեսական ներկան:

Պապոյանի հաջորդ սուտը՝ միլիոնների մասին

Էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտարարում է, թե իբր «տնտեսական աճը հիմա հասնում է միլիոններին, այլ ոչ թե մի քանի ընտանիքի»։ Սա կամ անամոթ սուտ է, կամ աղաղակող տգիտություն։
Եթե իսկապես միլիոններն են օգտվում տնտեսական աճից, ապա ինչո՞ւ է՝
Արտադրության ծավալը կրճատվել 20%-ով։

Արտահանումը՝ 52%-ով։

Ներմուծումը՝ 48%-ով։

Միջին աշխատավարձը ետ է մնում գնաճից։

Գյուղերում մարդիկ վաճառքի մի բան չունեն, իսկ քաղաքներում՝ գնելու։

Ո՞վ է օգտվում այս աճից։ Գուցե հենց այն «փոքրիկ վերնախավը», որը կուտակել է մոնոպոլիաներ, ստանում է պետական ծրագրերի միլիոնավոր դրամները, եվ նույնն է՝ ում հետ կապված է ներկա իշխանական վերնախավը։

Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ տնտեսությունը վերածվել է փուչիկի, որը սնվում է հանքերի վաճառքից, դրամաշնորհներից ու մոլորեցնող վիճակագրությունից։ Այդ «միլիոնները», Պապոյան , ապրում են Երևանի մի քանի փողոցում, մի քանի ռեստորանում ու մի քանի բանկային հաշվին։

Ժողովուրդն ի՞նչ ունի։ Աղքատություն, պարտքեր, արտագաղթ։ Դա՞ է ձեր «միլիոնների տնտեսությունը»։
Տնտեսական աճը չի չափվում «հպարտ թվերով», այլ՝ մարդկանց կյանքի իրական փոփոխությամբ։ Իսկ դա չկա։ Ու դրա համար պետք է պատասխան տալ։

Երրորդ սուտը ռուսական ոսկու տրանզիտի մասին սուտն է։ Պապոյան մի մոռացիր, որ դու և քաղաքական շեֆդ այդ աֆյորան ներկայացնում էիք որպես Հզոր տնտեսական ձեռքբերում, երբ Պուտինյան արյունոտ ոսկին հհ տարածքի վրայով տրանզիտ էիք ապահովում եվ հհ ամբողջ ֆինանսական համակարգը դրել արևմտյան պատժամիջոցների վտանգի տակ։

Մեկա քեզանից տնտեսական ղեկավար չի ստացվել ու չի ստացվելու։ Պարտվել ես ։