Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։

Ծրագրի շրջանակում դպրոցներում և համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել և ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում և տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը և որոշում թռչնի տեսակը։

Այդ տեղեկատվությունն ուղարկվում է Bird Buddy-ի բջջային հավելվածին, որի միջոցով օգտատերը  տեղեկատվություն է ստանում թռչնի տեսակի և  դրան վերաբերող այլ հետաքրքիր փաստերի մասին։ Արդյունքում աշակերտները կարող են դիտել կենդանի կամ ձայնագրված տեսանյութերը, ճանաչել թռչունների տեսակները, պահել «թռչնային մատյան»՝ գրանցելով այցելությունները, կիսվել իրենց դիտարկումներով ուսուցիչների և ընկերների հետ։ 

«UCOM-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր է, և մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն բնապահպանական կրթության զարգացմանը։  Այս ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու նոր տեխնոլոգիաները՝ առավել դինամիկ բնապահպանական կրթություն ստանալու համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաները ծառայեն համայնքների զարգացմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը։ Երբ միավորում ես բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերը և տեխնոլոգիական լուծումները, երեխաներն սկսում են նորովի տեսնել իրենց միջավայրը։ Այս ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել թռչուններին, այլ նաև ձևավորել բնության հանդեպ հոգատար մտածողություն, թվային հմտությունների կիրառմամբ աշխարհը նորովի բացահայտելու ունակություն», - ասաց Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծրագիրը ներառում է նաև ներառական կրթության բաղադրիչներ։ «Խելացի կերամանները» կտեղադրվեն Երևանի, Դիլիջանի և Եղեգնաձորի մի շարք դպրոցներում, ինչպես նաև Ջրվեժի անտառպարկում և Ուրցաձորի Էկոկենտրոնում։