Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները

Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր: Վրանային բիզնես ֆորումի աշխարհագրությունը 2025-ին էապես ընդլայնվել է՝ մեկ շաբաթում Սևանի ավազանում համախմբելով շուրջ 15 000 մասնակցի աշխարհի 40 երկրից:

Սամմիթի ընթացքում անցկացվող CampFire Talk-ին ելույթներով են հանդես եկել Team Telecom Armenia-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները՝ անդրադառնալով տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում գերհզոր AI կենտրոնի կառուցմանը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարևորել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում մեծ ենթակառուցվածքային ընկերության և IT համայնքի միջև երկխոսությունը։

«Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող և զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը, և նորարարություններն ինչպես են ազդում ոլորտի ու դրանում ընթացող փոփոխությունների վրա: Միաժամանակ, սա հրաշալի հարթակ է՝ ծանոթանալու նոր, թարմ գաղափարների, տեսնելու՝ ինչ մտքեր են գեներացնում մեր երիտասարդները, դեպի ուր են նայում, և ինչպես կարող ենք համադրել տեխնոլոգիական տարբեր ոլորտները»,-ասում է Հայկ Եսայանը:

«Սևան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը նշում է՝ վրանային բիզնես ֆորումի աշխարհագրության մեծացումն էապես նպաստում է նորանոր նախաձեռնությունների մեկնարկին:

«Փորձել ենք այս տարի Սամմիթը դարձնել միջոցառումների պլատֆորմ և անցկացրել ենք տարբեր ոլորտային միջոցառումներ ու կրթական ծրագրեր: Այս ամենի հարթ ու արդյունավետ ընթացքի համար կարևոր է մեր գործընկերների դերակատարումը: Արդեն երկար տարիներ ավանդաբար համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, որը շուրջ 40 հեկտար տարածքում, որտեղ ենթակառուցվածքներն այդքան էլ զարգացած չեն,  ապահովում է մեր որակյալ ինտերնետ կապը»,-ասում է Վահագն Ռափյանը:

Այս տարի ևս Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally-ն, որի մասնակից էլեկտրամեքենաների լիցքավորումն իրականացվել է Team Energy-ի՝ հատուկ ավտովազքի համար տեղադրված արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա:

Հավելենք, որ մինչ օրս նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել է մոտ 60 000 մասնակից աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների չափը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։