Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​

Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից 

Կարելի է արդյո՞ք կառավարել հեղինակությունը 

Եթե հարցին նայենք Արիստոտելի «Հռետորաբանություն» աշխատության տեսանկյունից, Ethos-ը անձի հեղինակությունն է, արժանահավատությունն ու բարոյական կերպարը։ Մարդուն լսում են ոչ միայն ասածի, այլ նրա` ով լինելու համար։ Սա հատկապես խնդրահարույց է դառնում ներկայումս Հայաստանում հանրային անձանց և գործիչների մասսայական հեղինակազրկման և ցանկացած հարց անլրջացնելու փորձերի ֆոնին 

Հեղինակությունը կառուցում են տարիներով, իսկ հեղինակազրկելը դարձել է ժամերի հարց, ուստի, խելամիտ և որակավորված անձիք հաճախ բացակայում են հանրային դաշտից` տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը րոպեների ընթացքում կորցնելու վտանգով պայմանավորված: Թեև հեղինակությունը «փչացնելու» խնդիրը գլոբալ է, Հայաստանի նման փոքր երկրների համար այն, իսկապես, պատուհաս է դառնում, քանի որ բնակչության թվաքանակով պայմանավորված «հերոսների» ընտրանքը փոքր է: 

Հեղինակությունը կարելի է և անհրաժեշտ է կառավարել, որովհետև հասարակությունը, որտեղ հեղինակությունն արժեք չունի, խաբեբաների հասարակութուն է: Ավելի լավը լինելու ձգտումը երկարաժամկետ կտրվածքով առողջ համայնքներ է ձևավորում, իսկ մասսայական ցինիզմը ու «թքած ունենալու» արվեստը խրախուսող հասարակությունը կորցնում է հույսն ու երջանիկ լինելու հավատը:  

Ճիշտ է, որը վատ PR-ը ևս PR է 

Ճիշտ չէ: Կարելի է և տնտեսապես շատ ավելի քիչ ներդրում է պահանջում հայտնի դառնալը խեղկատակությամբ: Հայտնիությունն ավտոմատ չի նշանակում վստահություն: Պետք չէ խայտառակվել, ծաղրի առարկա դառնալ ու անունը դնել սև PR: 

Սոցիալական ցանցերում մեծ թվով դիտումներ հավաքած տեսանյութերի մեծ մասը խեղկատակություններ են, որոնք բավարարում են դիտորդների թաքուն զգացումները: Կարեկցանք այն անձի հանդեպ, որն իրեն ծաղրի առարկա է դարձնում, այսպիսով թույլ տալով դիտորդին լավ զգալ համեմատության մեջ: Ապա սադիստական հաճույքի զգացում այն պատճառով, որ այդ անձինք, ամոթը մի կողմ դնելով, իրենք կամովին են ընտրում խայտառակվելու ճանապարհը, ցույց տալով իրենց կարողությունների, բառապաշարի, մարմնի կամ արժեքների այն կողմերը, որոնցով նախկինում նվազագույնը ընդունված չէր հպարտանալ: Եվ վերջապես, բազմոցին պառկած պարապ տնայնագործներին թաքուն մխիթարանքի պես մի բանեթե տվյալ անձինք խեղկատակություններով գումար են վաստակում, իրենք էլ չեն կորչի, հեռանկար ունեն դեռ 

Ի՞նչ է անհրաժեշտ PR մասնագետ դառնալու համար 

Ինչպես գիտեք, բոլորը մասնագետներ են, երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին, քաղաքականությանը և մարքեթինգին: Իրականում հաղորդակցության ոլորտը ամենամեծ իմացական կողմնակալություն առաջացնող ոլորտներից է: Մարդիկ կարծում են, որ եթե գրել գիտեն, կարող են հաղորդակցական տեքստ գրել և եթե տեսնում են գույները, ուրեմն հասկանում են դիզայնը: Լավագույն ձևը մասնագիտական խորացված գիտելիքն է, որը ներառում է սոցիոլոգիան  կամ խմբային վարքաբանությունը, փիլիսոփայությունը, որը կարգավորում է իդեալներ ստեղծելու և կազմաքանդելու նուրբ բալանսը, ինչպես նաև գեղագիտական արվեստն ու ֆիլմը, որը անհրաժեշտ է կադրի ու վիզուալի հետ աշխատելու համար: