Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Կուզեի ԶՊՄԿ-ի նման կոմբինատ բոլոր համայնքներում լինեն․ Մանվել Փարամազյան

«Ասում եք՝ վայ էկոլոգիան, վայ կոմբինատը այսպես արեց, այնպես արեց, կարծում եմ՝ գույները  շատ են խտացնում։ Օրինակ ես կուզեի նման կոմբինատ բոլոր համայնքներում լիներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցությանը։ Նրա խոսքով, իհարկե, Սյունիքը, Քաջարանը տուրիստական վայրեր են, բայց մարդիկ պիտի գումար ունենան, որ վայելեն այդ վայրերը։

«Բնականաբար, եթե կա հանքագործություն, ապա էկոլոգիայի հետ կապված խնդիրներ կլինեն, բայց դրանք թույլատրելիի սահմաններում են։

ԶՊՄԿ-ի տնօրինությունն ամեն ինչ անում է աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու համար, պարբերաբար մեզ հետ քննարկում են, թե ինչ են նախապատրաստվում առաջիկայում անել»,-նշեց համայնքի ղեկավարը։

Մանվել Փարմազյանը հավաստիացրեց՝ ժողովրդին տված խոստումը կկատարի, այն է՝ Քաջարան համայնքը դարձնել բոլորի երազած համայնքը։