Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Քաղաքականություն

Թրամփը շտապում է և պարտադրում Փաշինյանին և Ալիևին

Հայաստանի գործող իշխանություններն այդպես էլ չեն հերքում և հաստատում՝ արդյոք Փաշինյանը մեկնելո՞ւ է Վաշինգտոն և հանդիպելո՞ւ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ «Թուրան» գործակալության՝ Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- գրել է լրագրողը։

Ավելի ուշ, նա հանդիպման վերաբերյալ նոր մանրամասներ էր հայտնել, ըստ որոնց, Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, ապա կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին և դրանից հետո երեք ղեկավարները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Փաստացի հայտնի չէ արդյոք որևէ փաստաթուղթ կստորագրե՞ն կամ կնախաստորագրե՞ն Վաշինգտոնում։ Ըստ ամենայնի, ոչ։ Նման զարգացումների դեպքում «Թուրանի» թղթակիցը տեղյակ կլիներ նույն իր Պետդեպի աղբյուրներից։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները ոչ հերքում, ոչ հաստատում են։ «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական տեղեկատվություն։ Եվ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Օրեր առաջ էլ «Ռոյթերս» գործակալությունը հայտնեց, թե Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին», իսկ նախագահ Թրամփը Ադրբեջանից պահանջում է առաջին հերթին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և միայն դրանից հետո թույլ կտան Ադրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերին։ Այժմ էլ Թրամփը ցանկանում է ամեն գնով հասնել խաղաղության Հարավային Կովկասում։ Հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին բավականին լուրջ հեղինակության կորուստ է ունեցել ԱՄՆ նախագահը, այսօր նրան հարկավոր է ամեն գնով ինչ-որ խաղաղության գործընթացի էֆեկտ ներկայացնել, նաև միևնույն ժամանակ վրեժ լուծել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցում իր կրած ապտակի համար, և հենց դա է պատճառը, որ Միացյալ Նահանգները չափազանց կոշտ և ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասի զարգացումներում։

Մեծ հավանականությամբ Ադրբեջանն ինքը չի ցանկանում որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, հասկանալով, որ այս պահին նման պայմանագիրը կարող է կապել իր ձեռքերը, հետագա նոր ձեռքբերումները, ջրել։ Երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Պաշտոնական Բաքուն հրադադարի ռեժիմի խախտումը հերքում է, Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ՝ հաստատում։

Ըստ երևույթին, Բաքվում փորձում են նոր սադրանքներով կանխել ուրբաթօրյա պարտադրված հանդիպումը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն էլ փորձում են ամեն ինչ անել՝ ամերիկացիներին հաճոյանալու և այդ կերպ քաղաքական դիվիդենտներ շահելու, բայց բացառապես իրենց և իրենց իշխանության համար։ Համաձայնագրի կնքումից, այն էլ ամերիկյան հովանու ներքո, թե ի՞նչ կշահի Հայաստանը, հայտնի չէ։

Անահիտ  Հովհաննիսյան