«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։
Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելեց Հանքավան։
IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշում է՝ «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է և համագործակցության հինգ տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ «Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետև սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղաթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»։
Հիշեցնենք, որ «Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան շուրջ 300 երեխաների։
«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարևոր հաջողության գրավականը միասնության զորությունն է և «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։ «Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը և IDBank-ը «Հայորդիի» կողքին են և անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել և անսահման կարևորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար»,-Եզրափակեց Վաչե Վարդանյանը։
Նշենք, որ ճամբարականների հետ անցկացվեց ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսևորված մասնակիցներն արժանացած IDBank-ի և Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի