Աշխարհի ամենամեծ մարջանային խութը ծածկույթի ռեկորդային կորուստ է ունեցել
Խաղաղ օվկիանոսում գտնվող Մեծ Արգելախութում վերջին տարվա ընթացքում գրանցվել է մարջանային (կորալ) ծածկույթի ամենամեծ անկումը. դա տեղի է ունեցել Մեծ Արգելախութի երեք հիմնական մարջանային գաղութային տարածքներից երկուսում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ավստրալիայի ծովային գիտությունների ինստիտուտի (AIMS) գիտնականներին։
Մասնագետների կարծիքով՝ վերջին տարվա ընթացքում խութը կորցրել է իր մարջանային ծածկույթի մինչև մեկ երրորդը։ Պատճառը մարջանների զանգվածային սպիտակեցումն է՝ սիմբիոտիկ ջրիմուռների և ֆոտոսինթետիկ գունանյութերի կորստի պատճառով։ Այս գործընթացը, որը կապված է շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների և դինոֆիտ ջրիմուռների տարածման հետ, հանգեցնում է մարջանի մահվան։
Գիտնականները վերջին 40 տարիների ընթացքում ուշադիր հետևում են Մեծ Արգելախութի վիճակին: Վերջին 15 տարիների ընթացքում մասնագետները նկատել են մարջանի սպիտակեցման հաճախականության աճի բացասական միտում, ինչը վկայում է եզակի էկոհամակարգի վրա զգալի ճնշման մասին: Մասնավորապես, 2016 թվականից ի վեր գիտնականները գրանցել են զանգվածային սպիտակեցման հինգ ալիք:
Մեծ Արգելախութն աշխարհի ամենամեծ մարջանային խութն է, որը պարունակում է ավելի քան 2900 առանձին մարջանային կազմավորումներ։
Մարջանային գաղութները ձգվում են 2,5 հազար կմ Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով, դրա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 344 հազար քառակուսի կիլոմետր։ 1981 թվականին Մեծ Արգելախութն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ